«Բետիս» — «Սեւիլիա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Այս մրցաշրջանում կայանալիք սեւիլիական չորս դերբիներից առաջինն է: Հիշեցնեմ, որ թիմերը կհանդիպեն նաեւ Իսպանիայի գավաթի խաղարկությունում: «Բետիսը» ավելի լա է խաղում արտագնա հանդիպումներում, քան տանը: Չնայած նախորդ տուրում հյուրընկալվելիս պարտվեցին «Լաս-Պալմասին»՝ նախորդ չորս արտագնա խաղերում Պեպե Մելի ֆուտբոլիստները հաղթանակ են տոնել: Տանը «Բետիսի» գործերն այնքան էլ լավ չեն: Թիմը հաղթել է միայն մեկ խաղում եւ պարտվել չորս անգամ:
Վերջին շրջանում մեծ թափ հավաքած եւ հիանալի խաղ ցուցադրող «Սեւիլիան» դերբիի ֆավորիտն է, ինձ հետ համաձայն են նաեւ բուքմեյքերները: Կարելի է փորձել 1,95 գործակցով խաղալ նոմինալ հյուրերի հաղթանակի վրա, բայց ամեն դեպքում սա դերբի է: Այդ պատճառով էլ առաջարկում եմ չեզոք տարբերակ՝ 1,76 գործակցով «Սեւիլիայի անհատական գոլերը տոտալ 1,5-ից շատ»: Եթե «Բետիսը» բացվի, «Սեւիլիան» իր բարձրակարգ ֆուտբոլիստների միջոցով կօգտվի դրանից: Հետաքրքիր խաղադրույք նաեւ անկյունայինների վրա՝ չնայած հազվադեպ եմ ընտրում այդ տարբերակը: Բայց թիմերը բավական շատ անկյունայիններ են իրացնում, հատկապես «Սեւիլիան»: Ունայ Էմերիի թիմը մրցակիցներին նույնպես հնարավորություն է տալիս հաճախ օգտվել անկյունային հարվածներից: Այդ պատճառով էլ ընտրում եմ «առաջին խաղակեսում անկյունայինների տոտալ 4,5-ից շատ» խաղադրույքը: Ընտիր գործակից է՝ 2,00:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: