«Բետիս» — «Ռեալ Մադրիդ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը
Զիդանի նշանակումից հետո «Ռեալն» ուղղակի անկասելի է: Առաջին խաղերը տեղի ունեցան «Սանտիագո Բեռնաբեուում», իսկ այս անգամ թիմը դրսում կխաղա: Չեմ կարծում, թե շատ բան կփոխվի: Մադրիդցիների տրամադրվածությունը դրանից չի կորի: Ցավոք, Բեյլը չի մասնակցի խաղին: Իհարկե, ուելսցին վերջերս շատ էր գոլ խփում և լավ մարզավիճակում էր, բայց նրան հնարավոր է փոխարինել: Կան ֆուտբոլիստներ, ովքեր այրվում են Զիդանին իրենց ներուժը ցույց տալու ցանկությամբ:
«Բետիսը» փոխել է մարզչին, բայց սևիլիացիները դեռ չեն կոտրել գոլազուրկ հանդիպումների շարքը: Շուտով գրեթե 10 խաղ կլինի, ինչ անդալուսցիները գոլ չեն խփել, եթե հաշվենք նաև գավաթային հանդիպումները: Նախորդ տուրում «Բետիսը» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Վիլիառեալի» հետ: Ի՞նչ կարող է այս թիմը հակադրել «Ռեալին»: «Բետիսի» համար գոնե 1 գոլ խփելն այս խաղում լավ ցուցանիշ կլինի, բայց դա էլ նրանց չի օգնի: Կարծում եմ, որ մադրիդցիները ամենաքիչը 3 գոլ կխփեն: Բացառված չէ, որ ավելի շատ ստացվի գրավել անդալուսցիների դարպասը: Խաղադրույք եմ կատարում «Մադրիդի «Ռեալի» հաղթանակ և ՏՇ 3,5 գոլ» տարբերակի վրա:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: