«Բետիս» — «Ռեալ Մադրիդ». Հյուրերը կհաղթեն գոլառատ խաղում

23:30, 24 հնվ 2016
Իսպանական Պրիմերայի 21-րդ տուրի շրջանակում «Բետիսը» ընդունելու է Մադրիդի «Ռեալին»: Առաջարկում եմ խաղադրույք կատարել գոլառատ հանդիպման և «արքայական» ակումբի հաղթանակի վրա: 

Զիդանի գլխավորելուց հետո «Ռեալի» ֆուտբոլիստները անձնուրաց խաղ են ցուցադրում և դեռեւս անհասկանալի է, սա Զիդանի աշխատանքի՞, թե՞ ֆրանսիացու նկատմամբ սիրո և հարգանքի արդյունքն է: Այդուհանդերձ, առաջին երկու խաղերում արդեն երեւում է Զիզուի կատարած մեծ աշխատանքը:

«Ռեալը» լավ թափ է հավաքել և գնալով պետք է ավելացնի: 5:0, 5:1, պարզելու համար, այսպիսի խաղ և հաշիվներ միայն իսպանական միջին ակումբների դեմ խաղերում կլինեն, ինչպես Բենիտեսի մոտ էր, թե թոփերի, եւս ժամանակ է հարկավոր: Իսկ ներկայիս «Բետիսը» «Ռեալի» համար հենց այդ միջակ թիմերից է, և «սերուցքայինները» պետք է առանց որեւէ խնդրի ջախջախեն սեւիլիացիներին: «Բետիսը» վաղուց է մոռացել՝ ինչ է հաղթանակը, և դժվար թե այս խաղում կարողանա հիշել: Նրանց Պեպե Մելի հեռացումը եւս չօգնեց, թեեւ վերջին տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղացին այս մրցաշրջանում լավ խաղ ցուցադրող «Վիլյառեալի» հետ: Հաշվի առնելով «Բետիսի» հարձակվողական կազմը, միգուցե կարողանան մեկ գոլ խփել: Այդ պատճառով առաջարկում եմ 2,75 գործակցով խաղադրույք կատարել «գոլերը տոտալ 3,5-ից շատ և «Ռեալի» հաղթանակ»-ի վրա: BBC-ի եռյակի համար այս հանդիպումը գոլերի թիվը ավելացնելու եւս մեկ շանս է:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 21-րդ տուր
23:30/24 հնվ
«Բետիս» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ