«Բետիս» — «Դեպորտիվո»․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

20:30, 16 սպտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկնաբան, ինչպես նաև «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Լա լիգայի 4-րդ տուրի «Բետիս» — «Դեպորտիվո» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերը կհաղթեն։

Այստեղ պետք է գոլեր լինեն, որովհետև սա սևիլիական հանդիպում է։ «Բետիսն» ընդունում է «Դեպորտիվոյին»։ «Բետիսն» առայժմ անզիջում թիմ է։ Թիմը տանը հաղթել է և 2 անգամ դրսում պարտվել։ Դա եղել է Բարսելոնայում և Վիլյառեալում։ Բայց այդ թիմերին «Բետիսը» պետք է պարտվեր։ Անդալուսցիների կազմում լուրջ փոփոխություններ են եղել, թիմը նոր գլխավոր մարզիչ ունի՝ Կիկե Սետյենը։ Բայց տանը՝ «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում «Բետիսը» սեփական երկրպագուների աջակցությամբ պարտավոր է խաղալ ագրեսիվ, հանուն հաղթանակի։ Կարծում եմ, որ «Դեպորի» համար տանտերերին կանգնեցնելը բարդ կլինի։

«Դեպորտիվոն» դեռ չի հաղթել։ Թիմը տանը 2 անգամ պարտվել է․ 0։3 «Ռեալին», 2։4՝ «Ռեալ Սոսյեդադին»։ Հյուրընկալվելիս Լա Կորունայի թիմը 2։2 է խաղացել «Լևանտեի» հետ, չնայած հանդիպման ընթացքում քանակական առավելություն ուներ։

Կարծում եմ, որ «Լևանտեն» կարգով զիջում է «Բետիսին»։ Սևիլիացիները պետք է hաղթեն «Դեպորտիվոյին»։ Դրա համար թիմն ունի անհրաժեշտ ռեսուրսներ։ Եթե հիշենք, թե ինչպես էր «Լաս Պալմասը» Կիկե Սետյենի գլխավորությամբ անցկացնում տնային հանդիպումները, ապա այնտեղ մրցակիցների համար շատ բարդ էր։ Ենթադրում եմ, որ այս փիլիսոփայությունը Սետյենը կօգտագործի նաև նոր ակումբում։

Վերցնում եմ «Բետիսի» հաղթանակը։ Գործակիցը 1,86 է։ Բացի այդ, հաշվի առնելով նաև «Դեպորտիվոյի» ոչ ամենաապահով պաշտպանությունը, առաջարկում եմ նաև 1,90 գործակցով խաղալ ««Բետիսի» գոլերը տոտալ 1,5-ից շատ» տարբերակով։

Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 4-րդ տուր
20:30/16 սպտ
«Բետիս» — «Դեպորտիվո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 4-րդ տուր
20:30/16 սպտ
«Բետիս» — «Դեպորտիվո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ