«Բետիս» — «Դեպորտիվո»․ Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

20:30, 16 սպտ 2017
«Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել Լա լիգայի 4-րդ տուրի «Բետիս» — «Դեպորտիվո» խաղի վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ գոլառատ խաղում թիմերը կփոխանակվեն գոլերով։

Արդյունավետ խաղ եմ սպասում։ Նախորդ տուրում «Դեպորտիվոյի» կազմում Անդոնեն գոլով աչքի ընկավ, իսկ նա սիրում է սերիաներով գոլ խփել՝ մի քանի խաղ անընդմեջ։ «Դեպորտիվոյի» մյուս հարձակվող Ադրիանը 1 շաբաթ առաջ գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ։ Նախորդ շաբաթ առաջին անգամ այս մրցաշրջանում Լուկաս Պերեսը դաշտ դուրս եկավ, ով Լա Կորունյա է վերադարձել «Արսենալից»։ Կարծում եմ, որ Պերեսի մոտ կլինի նույն պատմությունը, որը եղավ Յագո Ասպասի և Նոլիտոյի հետ։ Այս երկուսը ԱՊԼ-ում անհաջող մրցաշրջան անցկացնելուց հետո վերադարձան Իսպանիայի առաջնություն և կրկին փայլեցին։

«Բետիսի» հարձակման գիծն ինձ նույնպես դուր է գալիս։ «Վարունգների» սան Սերխի Լեոնը նախորդ մրցաշրջանում «Օսասունայի» կազմում բավական շատ գոլ խփեց, իսկ հիմա ավելի բարձրակարգ կիսապաշտպանների հետ է խաղում։ Լեոնն առաջին 3 տուրում արդեն 2 գլխով գոլ է խփել։ Նա իր հարազատ թիմում հանդես է գալիս գրոհների հիմնական եզրափակողի դերում, ինչը նրան հաճույք է պատճառոում։ «Բետիսի» հարձակվողական ոճի կիսապաշտպանները գերազանց են իրագործում գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի մտահղացումները։ Սևիլիացիները համակրելի ֆուտբոլ են ցուցադրում։

Մյուս կողմից, Սետյենի թիմի թույլ կողմը ոչ այնքան ուժեղ պաշտպանությունն է։ «Բետիսը» բոլոր տուրերում բաց է թողել և արդեն 6 անգամ գնդակը հանել է սեփական դարպասից։ «Դեպորտիվոն» իր հերթին նույնպես չի փայլում ապահով պաշտպանությամբ՝ բաց թողած 9 գնդակ։ Այնպես որ, խաղադրույք եմ կատարում «երկուսն էլ կխփեն», «երկուսն էլ կխփեն և ՏՇ 2,5 գոլ» և «ՏՇ 2,5 գոլ» տարբերակների վրա։

Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 4-րդ տուր
20:30/16 սպտ
«Բետիս» — «Դեպորտիվո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 4-րդ տուր
20:30/16 սպտ
«Բետիս» — «Դեպորտիվո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 4-րդ տուր
20:30/16 սպտ
«Բետիս» — «Դեպորտիվո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ