«Բետիս» – «Բարսելոնա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 07 մյս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Բետիս» – «Բարսելոնա» Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Աստղերը կարող են դասավորվել այնպես, որ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի արդյունքով քառյակում տեղ զբաղեցնելու համար պայքարը սրվի ու հասնի գագաթնակետին։ Մադրիդի «Աթլետիկոն» այս պահին եզրափակում է քառյակը, սակայն թիկունքից լսվում է հաղթանակի համն առած «Բետիսի» գիշատիչ շունչը։ Անդալուսական ակումբը կարող է հավասարվել «Աթլետիկոյին», սակայն դրա համար նախ պետք է տնային խաղում հաղթել քառյակի մյուս թեկնածու «Բարսելոնային»։

Մանուել Պելեգրինին վերջերս «Բետիսի» հետ նվաճեց ակումբի պատմության երրորդ գավաթը։ «Վերդիբլանկոսները» վերջին 3 խաղում չեն կարողացել հաղթանակ տանել։ Բացի դրանից, «Բետիսը» 3 խաղ է՝ գոլ չի խփում։ Վերջին անգամ նրանք ավելի երկար «չոր» հանդիպումների շարք գրանցել են 2016 թվականի հունվարին: Առաջնության առաջին շրջանում կայացած խաղում «Բետիսն» ավելի ուժեղ էր՝ 1։0։ Ինչպես և այն ժամանակ, «Բարսան» այսօր ունի խնդիրներ։ «Այնտրախտին» զիջելուց հետո Չավիի թիմը ոչ մի կերպ ուշքի չի գալիս. այլ կերպ հնարավոր չէ բացատրել «Կադիսից» ու «Ռայոյից» կրած պարտությունները։ Սակայն, միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ, որ «Բետիսը» վերջին անգամ տանը հաղթել է «Բարսային» 2008-ին։

Դեկտեմբերի այդ պարտությունը Չավիի համար առաջինն էր որպես «Բարսայի» գլխավոր մարզիչ, սակայն կատալոնյան ակումբը շարունակում է մնալ առաջնության երկրորդ լավագույն արտագնա թիմը։ «Բետիսի» առաջատար Նաբիլ Ֆեկիրը գոլային լուրջ ներդրում ունի «Բարսելոնայի» դեմ վերջին առաջնությունների խաղերում, թեև նրա թիմը ամեն անգամ պարտվել է: «Բարսելոնան» հուսով է, որ այդ շարքը կշարունակվի։ Նախընտրելի է, եթե դա լինի Մեմֆիս Դեպայի հարվածի շնորհիվ, քանի որ նրա վերջին 5 գոլերը լիգայում հաղթական են դարձել։

Ենթադրում եմ, որ երկու թիմերը պայքարելու են հաղթանակի համար։ Պարտությունը կնշանակի, որ պայքարը ՉԼ-ի ուղեգրի համար գրեթե ավարտված է։ Այնպես որ, երկու թիմերի՝ գոլ խփելու հավանականությունը շատ մեծ է։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Պարտված
Լա լիգա
23:00/7 մյս
«Բետիս» – «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ