«Բետիս» – «Աթլետիկ»: Կանխատեսում և խաղադրույք

22:15, 29 դկտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Բետիս» – «Աթլետիկ» իսպանական Լա լիգայի 15-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բետիսը» տնային 7 խաղերից պարտվել է միայն մեկում։ «Աթլետիկն» ընթացիկ մրցաշրջանի արտագնա վերջին 5 խաղերում միայն մեկ հաղթանակ է տարել։ Թիմերի միջև կայացած վերջին 5 հանդիպումներից 3-ը գոլառատ չեն եղել։

Թիմերը հարևաններ են մրցաշարային աղյուսակում։ 2 թիմերն էլ ունեն 24-ական միավոր․«Աթլետիկը» 4-րդ տեղում է, իսկ «Բետիսը»՝ 6-րդ։ Բասկյան թիմը խփած և բաց թողած գոլերի ավելի լավ տարբերություն ունի։

Շաբաթվա սկզբին թիմերը խաղացել են Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկությունում։ Վալվերդեի թիմը նվազագույն հաշվով հաղթել է «Սեստաոյին»։ Դադարից առաջ «Բետիսը» 0։3 հաշվով պարտվել էր «Վալենսիային»։ Պելեգրինիի թիմն անցկացրած 14 խաղում 17 գոլ է խփել։ Սա թոփ 6 թիմերի մեջ վատագույն ցուցանիշն է։ Հատկանշական է, որ 8 գոլ խփել է Իգլեսիասը։

«Բետիսն» ընդամենը 1 հաղթանակ է տարել դեկտեմբերին կայացած ընկերական խաղերում։ Բացի այդ, թիմը ձախողել է մրցաշրջանի առաջին հատվածի վերջնամասը։ 2 թիմերն էլ լավ են գործում պաշտպանությունում։ Ենթադրում եմ, որ խաղը գոլառատ չի լինի։ «Բետիսը» 14 խաղում բաց է թողել 12, իսկ «Աթլետիկը»՝ 14 գոլ։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․79 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Լա լիգա
22:15/29 դկտ
«Բետիս» – «Աթլետիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ