Betfair-ի կանխատեսումը. Մարիո Մանջուկիչը կգրավի «Բավարիայի» դարպասը

23:45, 23 փտր 2016
Խաղում է
Betfair-ի փորձագետ Ջեյմս Հորնկասլը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենթուս» — «Բավարիա» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ թուրինցիների խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը կկարողանա գրավել իր նախկին թիմի դարպասը: 

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունից հետո Թուրինում տրամադրվածությունը շատ փոխվեց: Ա Սերիայում 15 անընդմեջ հաղթանակի շնորհիվ թիմում լավատեսական մթնոլորտ է տիրում: «Յուվենթուսի» շանսերն ավելանում են այն հանգամանքներում, որ «Բավարիայում» շատ են վնասվածք ունեցող ֆուտբոլիստները եւ բացի այդ, երբ հայտնի դարձավ, որ Գվարդիոլան գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին», թիմում որոշ անկայունություն է տիրում:

Մարիո Մանջուկիչի վերադարձն անտարբեր չթողեց իտալական ԶԼՄ-ներին, քանզի նա «Յուվենթուսի» հարձակման գծում հիանալի զույգ է կազմում Պաուլո Դիբալայի հետ: Այս զույգը պետք է որ ստիպի «Բավարիայի» պաշտպաններին ավելի մոտ խաղալ սեփական դարպասներին:

«Բավարիայի» պաշտպանների միջին հասակը 174 սմ է: Մյունխենցիների նախկին հարձակվողին հասցեագրված բարձրից փոխանցումները կարող են «Յուվենթուսին» առավելություն տալ:

«Յուվենթուսի» պաշտպանական գիծն այս տարի լավագույնն է Եվրոպայում: Վերջին 9 խաղերում թիմը 1 գնդակ է բաց թողել: Այն կարողացավ կանգնեցնել Գոնսալո Իգուաինին, որը կներշնչի «Յուվենթուսի» պաշտպաններին Ռոբերտ Լեւանդովսկուն դիմակայելուց առաջ:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ
23:45/23 փտր
«Յուվենթուս» - «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ