Betfair-ի կանխատեսումը. «Լեսթերը» կհաղթի «Լիվերպուլին»

23:45, 02 փտր 2016
Խաղում է
Betfair-ի փորձագետ Մայք Նորդանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 24-րդ տուրի «Լեսթեր» — «Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ տանտերերը կկարողանան հաղթել մերսիսայդյան ակումբին: 

«Լեսթերի» հեքիաթը շարունակվում է: Հնարավոր է, թիմը մրցաշրջանի լավագույն հանդիպումն անցկացրեց «Սթոք Սիթիի» դեմ: 3 միավորի տարբերությամբ թիմն առանց կասկածի չեմպիոնության հիմնական հավակնորդն է:

Մինչ «Մանչեսթեր Սիթիին» ու «Արսենալին» հյուրընկալվելը՝ «Լեսթերը» կընդունի «Լիվերպուլին»: Կա զգացողություն, որ եթե նույնիսկ այդ խաղերում թիմը 3-4 միավոր վաստակի, միեւնույն է՝ հիանալի վիճակում կլինեն հեշտ հանդիպումներից առաջ:

Կլաուդիո Ռանյերիի սաները լիովին կարող են 3 միավոր վաստակել լավ մարզավիճակում չգտնվող «Լիվերպուլի» հետ խաղում:

Յուրգեն Կլոպի թիմը Պրեմիեր լիգայի վերջին արտագնա խաղում 4 գնդակ ընդունեց «Նորվիչին»: Արժե հաշվի առնել, որ երկու գոլ թիմը բաց է թողել «Էքսեթերից», «Վեսթ Հեմից» ու «Նյուքասլից», երեքը՝ «Ուոթֆորդից»: Այս «Լիվերպուլը» շատ վատ է խաղում հյուրընկալվելիս:

Կարելի է ակնկալել, որ «Լեսթերը» ամենաքիչը մեկ գոլ կխփի «Լիվերպուլին»: Վերջին ժամանակահատվածում Ռանյերիի թիմը հիանալի է խաղում պաշտպանությունում, եւ դա կարող է բավականաչափ լինել հերթական 3 միավորները վաստակելու համար:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 24-րդ տուր
23:45/2 փտր
«Լեսթեր» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ