Betfair-ի կանխատեսումը. Հենրիխ Մխիթարյանը գոլ կխփի Գերմանիայի գավաթի եզրափակչում

22:00, 21 մյս 2016
Խաղում է
Betfair-ի փորձագետ Կեվին Հետչարդը կանխատեսում է արել Գերմանիայի գավաթի եզրափակչի «Բավարիա» — «Բորուսիա» Դորտմունդ հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ «մեղուների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա դառնալ գոլի հեղինակ, ինչպես նաև առաջարկում է խաղադրույք կատարել նրա վրա, որ «Բորուսիան» չի պարտվի: 

4-րդ անգամ անընդմեջ հաղթելով Բունդեսլիգան` Պեպ Գվարդիոլան հույս ունի հրաժեշտի նվեր մատուցել «Բավարիայի» երկրպագուներին մինչ Անգլիայում աշխատանքը շարունակելը: Եթե մյունխենցիներին հաջողվի նվաճել Գերմանիայի գավաթը, ապա կատալան մասնագետի աշխատանքի ընթացքում այն կլինի երկրի 6 հնարավոր մրցանակներից հինգերորդը:

Առաջնությունում թիմի խաղն ընդգծվում է արտակարգ կայունությամբ` Գվարդիոլայի գլխավորությամբ «Բավարիան» 102 խաղերից ութսուներկուսում հաղթել է` բաց թողնելով ընդամենը 52 գնդակ և խփելով 254-ը:

Հնարավոր է` առաջիկա հանդիպումը բաց թողնեն Խավի Մարտինեսն ու Խաբի Ալոնսոն, բայց պետք է սպասել խաղային օրվան: Ռոբերտ Լեվանդովսկին դարձավ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն, դառնալով առաջինը, ում հաջողվեց 1977 թվականից հետո խփել 30 գնդակ:

«Բորուսիան» իր հերթին համարվում է Գերմանիայի երկրորդ ակումբը: Երկրպագուները կարող են նրանցով հպարտանալ: Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ռմբարկուների մրցապայքարում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, իսկ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն էր:

Իհարկե, նախապատվությունը տրվում է «Բավարիային», բայց նրանց հեշտ փորձություն չի սպասվում: Չնայած գալիք Մյունխեն տեղափոխությանը, Հումելսը կարող է հիասքանչ հանդիպում անցկացնել: Եթե Օբամեյանգը, Ռոյսը և Մխիթարյանը համարձակություն գտնեն, ապա «Բավարիային» հեշտ չի ստացվի:

Մյունխենից դուրս կայացած վերջին 4 խաղերից ընդամենը մեկում է «Բավարիային» հաջողվել հիմնական ժամանակում հաղթել «Բորուսիային»: Եթե խաղադրույք կատարենք չեմպիոնի դեմ, ապա ձեզ մոտ կլինի «Բորուսիայի» ոչ-ոքին և հաղթանակը:

Հաշվի առնելով նախկին թիմի դեմ խաղերում արդյունավետությունը` Լեվանդովսկու գոլը հասկանալի ընտրություն է թվում, բայց Հենրիխ Մխիթարյանի վրա ևս պետք է ուշադրություն դարձնել: Նա վերջին 5 խաղերում 3 գոլ է խփել, իսկ Գերմանիայի գավաթում աչքի է ընկել 5 անգամ:

Օրդինար: Հաղթած
Գերմանիայի գավաթ. եզրափակիչ
22:00/21 մյս
«Բավարիա» - «Բորուսիա» Դորտմունդ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Գերմանիայի գավաթ. եզրափակիչ
22:00/21 մյս
«Բավարիա» - «Բորուսիա» Դորտմունդ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ