«Բեշիքթաշ» — «Նապոլի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 01 նյմ 2016
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի «Բեշիքթաշ» — «Նապոլի» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ նեապոլական ակումբը կհաղթի:

Չեմպիոնների լիգայի խաղարկությունը հասել է ամենահետաքրքիր հատվածին: Սովորաբար վիճակագրությունը ցույց է տալիս, որ խմբային փուլի խաղարկության ամենաարդյունավետ հատվածը գրանցվում է 4-րդ տուրում: 2 շաբաթ առաջ մասնակիցներն անցկացրել են իրենց հանդիպումները, և հիմա, երբ հիշողությունները թարմ են, ամենայն պատասխանատվությամբ մոտենում են պատասխան մրցավեճերին: «Բեշիկթաշի» և «Նապոլիի» միջև կայացած առաջին խաղը թույլ է տալիս ենթադրել, որ գոլառատ խնջույքը կշարունակվի նաև Ստամբուլում:

Թուրքական ակումբի հետ կապված նորություններից մեզ առավելապես հետաքրքրում է Արաս Օզբիլիսը: Մեր ֆուտբոլիստը թեպետ հայտավորված չէ ՉԼ խաղարկությանը, բայց թիմի մաս է կազմում: Նա վիրահատվել է ու շուտով կսկսի վերականգնողական փուլը: Ինչ վերաբերում է առաջիկա խաղին, ապա թուրքական գրանդը մոտենում է մինիմալ կորուստներով: Մասնավորապես պետք է ուշադրություն դարձնել հարձակման եզրերին, որտեղ իրենց բավական լավ են զգում Եվրոպայի չեմպիոն Ռիկարդու Կուարեժման ու Օլչայ Շահանը: Վերջնականապես վնասվածքից ապաքինվել է Օզյակուպը: Թեպետ Տոսունը վստահ ֆուտբոլ չի ցուցադրում, բայց հենց նա կլինի թիմի միակ առաջ քաշված հարձակվողը:

Երբ Համշիկը չի խաղում, դա լրիվ այլ «Նապոլի» է: Այս միտքը արտահայտում են իտալական ակումբի գրեթե բոլոր երկրպագուները: Նեապոլի անփոխարինելի առաջատարը կազմ պատրաստ է թուրքական թիմի հետ դիմակայությանը: Անհանգստանալու միակ առիթը դարպասապահ Պեպե Ռեյնան է: Իսպանացին նախորդ մրցաշրջանների հետ համեմատած շատ անհաջող է հանդես գալիս ու առաջին խաղում կրած պարտության գլխավոր մեղավորներից մեկն է: Պատասխանատու խաղից առաջ մնում է հուսալ, որ Արկադիուշ Միլիկի բացակայությունը չի զգացվի, իսկ Ինսինյե-Մերտենս-Կալյեխոն եռյակը կարդարացնի սպասելիքները:

Թեպետ առաջին խաղում «Նապոլին» հանդես է եկել իր հնարավորություններից բավական ցածր, այնուամենայնիվ, հավատում եմ, որ Կալչոյի ներկայացուցիչը կվերգտնի իր խաղը ու կկարողանա հաղթանակով հեռանալ անհաշտ Ստամբուլից:

Ելք – «Նապոլի» – 2,04 գործակից

Օրդինար: Պարտված
ՉԼ, խմբային փուլ, 4-րդ տուր
23:45/1 նյմ
«Բեշիքթաշ» — «Նապոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ