«Բեշիքթաշ» — «Բավարիա». Եգոր Տիտովի կանխատեսումը

23:45, 14 մրտ 2018
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բեշիքթաշ» — «Բավարիա» պատասխան հանդիպման վերաբերյալ (առաջին խաղը՝ 0:5): Նա կարծում է, որ հյուրերն այս խաղում կհաղթեն ուղիղ մեկ գնդակի տարբերությամբ:

Հասկանալի է, որ այս խաղը ոչինչ չի նշանակում: Ոչ ոք չի կարող «Բավարիայից» խլել 5 գնդակի առավելությունը: Ստամբուլում կայանալիք խաղը ձևական բնույթի է, բայց մյուս կողմից երկրպագուները առաջ կմղեն «Բեշիքթաշին», խաղը կանցնի թեժ մթնոլորտում: «Բեշիքթաշը» կփորձի գոնե հաղթել պատասխան խաղում, որպեսզի ուրախացնի իր երկրպագուներին և բարձրացնի ինքնագնահատականը:

«Բավարիայում» ոչ մեծ ռոտացիա կլինի: Մյուս կողմից, Բունդեսլիգայի համար ուժ խնայելու իմաստ չկա, քանի որ այնտեղ արդեն ամեն ինչ պարզ է: Դժվար թե մյունխենցիները Ստամբուլում ձեռքերը ծալած նստեն: «Բավարիայի» մոտ ամեն ինչ կարգին է, ինչը երևաց «Համբուրգի» դեմ  խաղում (6:0):

Ենթադրում եմ, որ Հայնկեսի թիմը կհաղթի ուղիղ 1 գնդակի տարբերությամբ: Գործակիցը 3,85 է:

Օրդինար: Պարտված
ՉԼ, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ
23:45/14 մրտ
«Բեշիքթաշ» — «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ