«Բարնլի» – «Արսենալ»․ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը՝ ոչ ոքի

18:00, 18 սպտ 2021
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Բարնլի» – «Արսենալ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղի վերաբերյալ։

«Արսենալն» արդեն 3 խաղ է, ինչ չի կարողանում հաղթել «Բարնլիին», ավելին՝ այդ հանդիպումներում լոնդոնցիներին ընդամենը 1 անգամ է հաջողվել գրավել մրցակցի դարպասը։ Միկել Արտետայի թեթևքաշային և ոչ այնքան մարտունակ թիմի համար «Բարնլին» անհարմար մրցակից է։ Մյուս կողմից՝ «Զինագործներն» ընթացիկ առաջնությունում կրած 3 անընդմեջ պարտություններից հետո վերջապես հաղթանակ տարան։ Կազմ վերադարձավ նաև Թոմաս Փարթին, որի ներկայությունը կոկիկություն կհաղորդի թիմի կիսապաշտպանությանը։

Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը վերջնագիր է ներկայացրել Արտետային։ Առաջիկա 3 խաղերում թիմը պետք է հաղթի, այլապես իսպանացի մասնագետը ստիպված կլինի հեռանալ։ Սակայն մտավախություն կա, որ հաղթական շարքը կընդհատվի հենց երկրորդ խաղում։

«Բարնլին» ի զորու է պայքարել, և անգամ նվազագույնը ոչ ոքի կորզել։ Չնայած, եթե հյուրերին հաջողվի արագ գոլ խփել, ապա Էդեգորը, Սական և Օբամեյանգը կարող են ոգևորվել, մանավանդ որ, առաջին բաց թողած գոլից հետո «Բարնլիի» խաղը հաճախ խամրում է։

Օրդինար: Պարտված
Պրեմիեր լիգա
18:00/18 սպտ
«Բարնլի» – «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ