«Բենֆիկա» — «Զենիթ». Մաքսիմ Կալինիչենկոյի վիդեոկանխատեսումը
https://youtu.be/LHQmt8GzAco
Ողջույն: Ձեր հետ «Բուքմեյքերների Ռեյտինգն» է եւ նրա մշտական փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն:
Չեմպիոնների լիգան արդեն թեւակոխել է փլեյ-օֆֆ փուլ, իսկ դա երկու անգամ ավելի հետաքրքիր է դարձնում: Կխոսենք «Բենֆիկա» — «Զենիթ» զույգի մասին, հավանաբար` նրանց կարելի է անվանել անհաշտ ընկերներ: «Զենիթը» մինչմրցաշրջանի մեջ է, «Բենֆիկան» խաղում է: Ով է լավ մարզավիճակում, ով է ավելի բարվոք վիճակում` դժվար է ասել: Երկու հարձակվողական թիմեր են խաղալու, հետաքրքիր ֆուտբոլ է լինելու: Թիմերից ոչ մեկը չի փակվելու: Համոզված եմ, որ գոլեր կլինեն: Դժվար է համեմատել երկու թիմերի մարզավիճակները: Մի թիմը խաղային տոնուսի մեջ է, մյուսը` մասնակցել ու հաղթել է ընկերական մրցաշարերում: Բայց երկրի առաջնությունը եւ ընկերական մրցաշարերը տարբեր բաներ են:
Որպես կանոն, հետխորհդային երկրների թիմերը դժվար են սկսում օրացույցային տարին: Կարծում եմ` «Զենիթը» բացառություն չի լինի: Բայց թիմը այնքան որակյալ խաղացողներով է համալրված, որ չպետք է խնդիրներ ունենա «Բենֆիկայի» հետ: Սակայն առաջին հանդիպումը դրսում է: Սա «Բենֆիկան» է, պորտուգալական ակումբ, որը դավանում է հարձակվողական ֆուտբոլ:
Եկեք արդեն անցնենք կանխատեսմանը: Ի՞նչ կարելի է ասել. գլխումս հայտնվել է «երկու թիմերն էլ գոլ կխփեն ու տոտալ 2,5 գոլից շատ» խաղադրույքը: Գրավիչ տարբերակ է, այստեղ նույնիսկ գուշակելու հարկ չկա: Երկու հարձակվողական թիմեր, գոլեր կլինեն եւ բավականաչափ: Ո՞վ կհաղթի, ո՞վ կպարտվի. հնարավոր է` ոչ-ոքի լինի . . . դա այդքան էլ կարեւոր չէ: Հնարել չեմ ուզում, ռիսկի դիմել` առավել եւս: Կարծում եմ` սա բավականաչափ հավասարակշռված խաղադրույք է: Հետեւաբար, ով ինձ հետ է, իմ դեմ չէ: Վերջ ! Ավելին ասելու ոչինչ չունեմ:
Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, լայք կամ դիսլայք: Իհարկե, ավելի լավ կլինի լայքը, բայց ինքներդ որոշեք: Բոլորին ամելավը, ցտեսություն:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: