«Բենֆիկա» — «Զենիթ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:45, 16 փտր 2016
«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» հեռուստաընկերություններում Իսպանիայի ու Ռուսաստանի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Բենֆիկա» — «Զենիթ» հանդիպման վերաբերյալ: Սա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում թիմերի միջեւ առաջին հանդիպումն է: Այն կկայանա Լիսաբոնի «Դա Լուշ» մարզադաշտում: Մեր փորձագետը ենթադրում է, որ տանտերերը կկարողանան աչքի ընկնել երկրորդ կեսում: 

Վերջապես հասանք մեր սիրելի մրցաշարին` Չեմպիոնների լիգային: Իհարկե, առաջին հանդիպումները բարդ է կանխատեսելը, շատ դժվար, բայց կփորձենք: «Բենֆիկան» ընդունում է «Զենիթին»: Հասկանալի է, որ Վիլաշ-Բոաշի թիմը ֆունկցիոնալ առումով պատրաստ կլինի «Բենֆիկայի» դեմ հանդիպմանը, բայց ընդգծում եմ` ֆունկցիոնալ առումով: Իրենը կարող է ասել խաղային պրակտիկայի, տոնուսի անբավարարվածությունը: «Բենֆիկան» երկար ժամանակ առաջնությունում ընթանում էր առանց պարտություների, բայց վերջին տուրում սկզբունքային խաղում զիջեց «Պորտուին», թեեւ խփեց առաջինը: Բայց ես միանգամից չեմ ենթադրի այս հանդիպման արդյունքը: Դա վերջիվերջո առաջնությունն էր: Այժմ Չեմպիոնների լիգան է, որտեղ այլ մարտավարություն է: «Բենֆիկան» պետք է հասկանա, որ նա նախորդ մրցաշրջանում հանդիպել է «Զենիթի» հետ, որին պարտվեցին` բաց թողնելով արագ երկու գոլ եւ ստանալով հեռացում: Այդ պատճառով չեմ կարծում, որ «Բենֆիկան» այս խաղում միանգամից առաջ կգնա ու կաշխատի լուծել «Զենիթի» հարցերը: Թիմը հասկանում է, որ պետք չէ շատ ազատ տարածություններ տալ պիտերցիներին: «Զենիթի» հակագրոհները շատ վտանգավոր են: Մեծ քանակությամբ գոլերի չեմ սպասում: Բայց երկրորդ խաղակեսում դժվար կլինի «Զենիթի» համար, քանզի սա թիմի առաջին պաշտոնական հանդիպումն է այս տարվա ընթացքում: Հնարավոր է` խաղի վերջնամասում «Զենիթի» խաղում ինչ-որ անկում նկատվի, եւ տանտերերն օգտվեն դրանից:

Կարծում եմ` ի սկզբանե «Բենֆիկան» ուժերը կկենտրոնացի երկրորդ խաղակեսի վրա: Առաջինում թիմը պարզապես կաշխատի գոլ բաց չթողնել: Չգիտեմ, թե այս անգամ ինչպես կխաղա լիսաբոնյան ակումբը` երկու հարձակվողներով թե՞ մեկ: Վերջին ժամանակահատվածում խաղում է երկու հարձակվողներով, բայց խմբային փուլի «Աթլետիկոյի» դեմ կարեւորագույն հանդիպմանը խաղաց մեկով: Բայց «աթլետների» դեմ դա չօգնեց: Ճիշտ է` «Աթլետիկոն» մնում է «Աթլետիկո», բայց սա «Զենիթն» է: Պետք է մտքի մեջ պահել երկրորդ հանդիպումը: Իմ խաղադրույքն է` ««Բենֆիկան» գոլ կխփի երկրորդ խաղակեսում»: Երբ «Զենիթը» հոգնի, տանտերերը կակտիվանան ու կիրացնեն գոլային պահերից մեկը:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ. առաջին հանդիպում
23:45/16 փտր
«Բենֆիկա» - «Զենիթ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ