«Բենֆիկա» — «Զենիթ», «Արսենալ» — «Բարսելոնա». Վալերի Կարպինի վիդեոկանխատեսումը

23:45, 23 փտր 2016
Մոսկվայի «Սպարտակի» նախկին և Արմավիրի «Տորպեդոյի» ներկայիս գլխավոր մարզիչ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել ՉԼ-ի 2015/16 մրցաշրջանի 1/8 եզրափակչի «Բենֆիկա» — «Զենիթ» և «Արսենալ» — «Բարսելոնա» հանդիպումների վերաբերյալ:

https://youtu.be/TdZWR457Cvw

Առաջին խաղը. «Բենֆիկա» — «Զենիթ»: Հաշվի առնելով այն, որ «Զենիթը» վատ հանդես չի եկել ՉԼ-ի խմբային փուլում, թիմը կարող է բավական հեռու գնալ: Հասկանալի է, որ արդեն 3 ամիս է անցել: Մի փոքր քիչ՝ 2 ամիս: Առաջին խաղը բարդ կլինի: «Բենֆիկան» առաջնությունում ընթանում է 1-ին հորիզոնականում: Տրիբունաների աջակցությունն իր դերը կունենա, հեշտ չի լինի: «Զենիթն» արդեն ցույց է տվել, թե ինչի է ընդունակ: Կարծում եմ, որ թիմը բավական լավ տեսք կունենա, չնայած դժվար է հավատալ դրան, քանի որ երկար ժամանակ չի խաղացել: Եկեք այս խաղում խաղադրույք կատարենք գոլառատ ոչ-ոքիի վրա: Գոլ կխփի և՛ «Զենիթը», և՛ «Բենֆիկան»: Կարծում եմ, որ ռուսական ակումբն ամենաքիչը ոչ-ոքի կարող է խաղալ:

Հաջորդ խաղը. «Արսենալ» — «Բարսելոնա»: Կարծում եմ, որ հետաքրքիր կլինի հետևել «Բարսելոնային» և «Արսենալին»: Թիմեր, որոնք կարողանում և փորձում են գեղեցիկ ֆուտբոլ խաղալ: Այնուամենայնիվ, խաղադրույք եմ կատարում «Բարսելոնայի» վրա: Նրանք ավելի ուժեղ են, չնայած առաջին խաղը Լոնդոնում է լինելու: Կարծում եմ, որ «Արսենալը» կարող է գոլ խփել: Խաղադրույք եմ կատարում «երկուսն էլ կխփեն, «Բարսելոնան» կհաղթի» տարբերակի վրա:

Օրդինար: Պարտված
ՉԼ, 1/8 եզրափակիչ
23:45/16 փտր
«Բենֆիկա» — «Զենիթ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
ՉԼ, 1/8 եզրափակիչ
23:45/23 փտր
«Արսենալ» — «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ