«Բենֆիկա» – «Մարսել»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 11 ապր 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Բենֆիկա» – «Մարսել» Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

«Բենֆիկան» կարող է այս մրցաշարի թաքնված ֆավորիտը լինել։ Շատերը ցանկանում են, որ եզրափակիչում հանդիպեն «Բայերն» ու «Լիվերպուլը», սակայն պորտուգալական թիմը, կարծում եմ, որ կարող է խանգարել գլխավոր ֆավորիտներին։ Այս դիմակայության հաղթողը խաղալու է «Լիվերպուլի» և «Ատալանտայի» զույգի հաղթողի հետ։

«Բենֆիկան» 3 անընդմեջ հաղթանակ էր տարել 1։0 հաշվով, որից հետո 2 խաղում չէր կարողացել հաղթել «Սպորտինգին» (2:2 և 1։2)։ Ռոջեր Շմիդտի գլխավորած թիմը Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 4 միավորով է զիջում առաջատար «Սպորտինգին»։

Ինձ թվում է, որ առաջին խաղում ֆավորիտը «Բենֆիկան» է։ «Մարսելը» 4 անընդմեջ պարտություն է կրել՝ զիջելով ՊՍԺ-ին, «Վիլյառեալին», «Ռենին» և «Լիլին»։

Ենթադրում եմ, որ տնային խաղում պորտուգալական թիմը հաղթանակ կտանի։ Ռաֆա Սիլվան և Անխել Դի Մարիան լավ մարզավիճակում են։

Իմ կանխատեսումն է «Բենֆիկայի» հաղթանակ՝ 1․80 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա
23:00/11 ապր
«Բենֆիկա» – «Մարսել»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ