«Բենֆիկա» — «Դինամո Կիև». Խաղում ենք 1,67 գործակցով

23:45, 01 նյմ 2016

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի B խմբի 4-րդ տուրի շրջանակում «Բենֆիկան» «Էշտադիու դա Լուժ» մարզադաշտում Երևանի ժամանակով 23:45-ին կընդունի Կիևի «Դինամոյին»:

Նախորդ տուրում լիսաբոնյան ակումբը կարողացավ հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկել կիևցիների դարպասը: Դժվար է ասել՝ այսօր ուկրաինական ակումբին կհաջողվի՞ միավոր տանել Պորտուգալիայից, թե՞ «Բենֆիկան» այս խաղում ևս առավելության կհասնի:

Ավելի իրատեսական ու նպատակահարմար եմ գտնում այս խաղի վրա կատարել ոչ թե արդյունքի, այլ վիճակագրության խաղադրույք: Կիևի «Դինամոն» 3 տուրից հետո 1 միավոր ունի իր ակտիվում ու եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ «Բենֆիկան» 4 միավորով երրորդն է:

Կարծում եմ՝ կարելի է հավատալ, որ ուկրաինացիները խաղում կկարողանան իրացնել 4 անկյունային հարված, որի համար «Վիվառոն» սահմանել է 1,67 գործակից: Ընդ որում՝ նշեմ, որ թիմերի միջև առաջին խաղում «Դինամոն» իրացրել է 9 անկյունային հարված, իսկ «Բենֆիկան»՝ 1:

Օրդինար: Հաղթած
23:45/1 նյմ
«Բենֆիկա» - «Դինամո Կիև»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ