«Բենֆիկա» – «Դինամո Կիև»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը

23:00, 23 օգս 2022
Ռուսաստանի Մ17 հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն, «Զենիթի», «Ամկարի», «Տոմի» նախկին ֆուտբոլիստ, «Матч ТВ» ալիքի մեկնաբան Ալեքսեյ Գասիլինը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել «Բենֆիկա» – «Դինամո Կիև» Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման վերաբերյալ:

Լիսաբոնի թիմը շատ ուժեղ է և առաջին մրցավեճում առավելության հասավ 2:0 հաշվով: «Բենֆիկան» ավելի հասարակ կգործի տանը: Առավելություն արդեն կա և առաջին խաղում գրանցված հաշիվը «Բենֆիկային» թույլ է տալիս հարմար զգալ: Կարելի է ասել, որ «Բենֆիկան» արդեն մեկ ոտքով խմբային փուլում է: Պորտուգալացիներն արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում են ֆուտբոլիստներ նախապատրաստելով, իսկ եվրագավաթներն օգտագործում են նրանց տրանսֆերները թանկ վաճառելու համար: Դաշտի տերերը սեփական երկրպագուների աչքի առաջ խաղալու են հաղթանակի համար և շեշտը դնելու են գրոհների վրա:

«Դինամոյի» խնդիրը խաղային պրակտիկայի պակասն է: Առաջին մրցավեճում կիևցիներն ամեն ինչ արեցին, բայց էպիզոդիկ պահեր ունեցան: «Բենֆիկան» արդեն առաջին խաղակեսում 2 գոլ խփեց և հանգիստ ավարտեց հանդիպումը: Ես արդեն նշել էի երիտասարդ Ռամուշի մասին, որն այդ խաղում ևս աչքի ընկավ խփած գոլով: Կարծում եմ՝ Գոնսալուն այս խաղում էլ գոլի հեղինակ կդառնա:

Ամեն դեպքում, ընտրում եմ «Բենֆիկայի» հաղթանակ» և խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը:

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/23 օգս
«Բենֆիկա» – «Դինամո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ