«Բենֆիկա» – «Բավարիա»․ կանխատեսում

23:00, 20 հկտ 2021
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Լիսաբոնի «Բենֆիկան» կհյուրընկալի Մյունխենի «Բավարիային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն և կհաղթի «Բավարիան»։

«Բավարիան» ձախողված մեկնարկից հետո անհավանական արդյունքներ է գրանցում։ «Այնտրախտին» պարտվելուց հետո մյունխենցիները ջախջախեցին «Բայերին» 5։1 հաշվով։ 15 րոպեում Նագելսմանի թիմը 4 գոլ խփեց այդ խաղում։

Իմ կարծիքով՝ սա վերջին տարիների ամենաթույլ «Բավարիան» է։ Նագելսմանը դեռևս չի կարողացել լիովին ներդնել իր մտքերը, իսկ թիմը խաղում է այնպես, ինչպես կարող է։ Կապ չունի, թե ով կլիներ «Բավարիայի» մարզիչը, միևնույն է՝ «Բայերի» դեմ խաղը նույն կերպ էր ընթանալու, քանի որ Լևերկուզենը ներկայացնող թիմը միշտ շատ վատ է հանդես գալիս «Բավարիայի» դեմ։

«Բենֆիկան» նախորդ տուրում սենսացիա արեց՝ 3։0 հաշվով հաղթելով «Բարսելոնային»։ Նույն հաշվով կատալոնացիներին հաղթել էր նաև «Բավարիան»։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում թե՛ «Բենֆիկան», թե՛ «Բավարիան» գոլ բաց չեն թողել։ Կարծում եմ՝ այս խաղում հակառակը կլինի։ Մյունխենյան ակումբի հարձակման գիծը փայլում է և, անկասկած, «Բենֆիկայի» դեմ խաղում մի շարք գոլային պահեր կլինեն։ Սակայն պաշտպանությունում մյունխենցիները չեն փայլում։ Այս մրցաշրջանում ուժեղ մրցակիցներից միայն «Բարսելոնայի» դեմ խաղում է «Բավարիային» հաջղվել անառիկ պահել սեփական դարպասը։

«Բենֆիկան» սեփական խաղադաշտում հակագրոհելու լավ շանսեր կունենա։ Այսպիսի խաղերում, երբ թիմերից մեկը կարգով գերազանցում է մրցակցին, հիմնականում իր դարպասին վտանգավոր պահերը ստեղծվում են հակագրոհների ժամանակ։ «Բավարիան» պաշտպանությունը բավականին բարձր է կառուցում։

Իհարկե, «Բավարիան» ֆավորիտ է և կհաղթի, բայց նաև գոլ բաց կթողնի։ Ընտրում եմ՝ «Բավարիայի» հաղթանակ և երկու թիմերն էլ գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․55 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/20 հկտ
«Բենֆիկա» – «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ