«Բենֆիկա» – «Բարսելոնա»․ Կատալոնացիները կհաղթեն

23:00, 29 սպտ 2021
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Բենֆիկան» կհյուրընկալի «Բարսելոնային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթի կատալոնական ակումբը։

«Բարսելոնան» առաջին տուրում 0։3 հաշվով պարտվեց «Բավարիային», իսկ «Բենֆիկան» 0։0 հաշվով ոչ ոքի խաղաց Կիևի «Դինամոյի» հետ։ Բնականաբար, ֆուտբոլիստների մակարդակով կատալոնացիները գերազանցում են «Բենֆիկային»։ Նույնիսկ այս շրջանում, երբ թիմում մի շարք խնդիրներ կան, «Բարսելոնան» այս խաղի ֆավորիտն է համարվում՝ չնայած նրան, որ բուքմեյքերները բավականին բարձր խաղադրույք են առաջարկում Ռոնալդ Կումանի թիմի հաղթանակի համար։ Կարծում եմ՝ այս խաղում կհաղթի «Բարսելոնան»։

Նախ, այս խաղում «Բարսելոնայի» վրա մեծ ճնշում չի լինի, ինչպես «Բավարիայի» դեմ խաղում։ Լա Լիգայի նախորդ տուրում էլ թիմը 3։0 հաշվով հաղթեց «Լևանտեին» և, կարելի է ասել, որ լավ տրամադրությամբ է մոտենում այս հանդիպմանը։

Կազմ կվերադառնա Ֆրենկի դե Յոնգը, որը որակազրկված էր «Լևանտեի» հետ խաղում։ Այո, թիմը կադրային խնդիրներ ունի, բայց շարք է վերադարձել նաև Անսու Ֆաթին։ Սպասվում է, որ նա այս խաղում չի լինի մեկնարկային կազմում և դաշտ դուրս կգա երկրորդ կեսում։

«Բենֆիկան» ամուր թիմ ունի, սակայն ոչ այնքան, որպեսզի կարողանա հաղթել նույնիսկ այսքան խնդիրներ ունեցող «Բարսելոնային»։ Ընտրում եմ՝ «Բարսելոնայի» հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել 2․46 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/29 սպտ
«Բենֆիկա» – «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ