Բելգիա – Սերբիա: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 14 նյմ 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Բելգիա – Սերբիա ընկերական հանդիպման վերաբերյալ։

Բելգիայի հավաքականն արդեն ապահովել է տեղը Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում։ Դոմենիկո Տեդեսկոյի գլխավորած հավաքականը 7 խաղում 5 հաղթանակ է տարել և 2 ոչ-ոքի խաղացել։ Թիմն այս ընտրական փուլում պարտություն չի կրել, խփել է 17, բաց թողել 4 գոլ։

Սերբիայի հավաքականն իր խմբում 2-րդ տեղում է և 1 միավորով զիջում է Հունգարիային, որը 1 խաղ քիչ է անցկացրել։ Այս ընկերական խաղը, իհարկե, առաջնային չէ սերբերի համար, սակայն թիմը կփորձի լավ տրամադրությամբ մոտենալ Բուլղարիայի հետ սպասվող կարևորագույն խաղին։

Բելգիայի հավաքականը, ամենայն հավանականությամբ, հիմնական կազմով չի լինի։ Տեդեսկոն հնարավորություն կտա այն խաղացողներին, որոնք ընտրական փուլում քիչ խաղաժամանակ են ստացել։

Սերբիայի հավաքականի հարձակման գծում ուժեղ կան ֆուտբոլիստներ՝ Տադիչը, Կոստիչը, Վլահովիչը և Միտրովիչը։ Վերջինս փայլուն խաղ է ցուցադրում «Ալ-Հիլալում»: Միտրովիչի թիմը գլխավորում է Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Սերբ հարձակվողը 13 խաղում 10 գոլ է խփել։

Իմ կանխատեսումն է 2 թիմերը գոլ կխփեն և խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ։ Ենթադրում եմ, որ բաց ու հարձակողական ֆուտբոլ կտեսնենք։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ընկերական խաղ
23:45/14 նյմ
Բելգիա – Սերբիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ