Բելգիա – Մարոկկո: Էմանուել Ադեբայորի կանխատեսումը

17:00, 27 նյմ 2022
«Ռեալի», «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի», «Տոտենհեմի» ու Տոգոյի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էմանուել Ադեբայորը կանխատեսում է արել Բելգիա – Մարոկկո աշխարհի առաջնության F խմբի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Բելգիան մրցաշարը սկսեց ոչ այնքան վստահ հաղթանակով: Թղթի վրա Ռոբերտո Մարտինեսի թիմն ավելի ուժեղ էր: Ամեն դեպքում, բելգիացիներին հաջողվեց հաղթանակ կրզել համառ կանադացիների հետ խաղում: Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ Կանադան առավելություն ուներ մրցակցի նկատմամբ: Կանադացիները 21 հարված կատարեցին դարպասի ուղղությամբ, այն դեպքում, երբ Բելգիան ընդամենը 9 անգամ հարվածեց դարպասին:

Մարոկկոն նախորդ Մունդիալի եզրափակիչի մասնակցի հետ ոչ-ոքի խաղաց: Աֆրիկացիներն ուրախ էին այդ արդյունքի համար և այսօր ևս մեկ բարդ քննություն են հանձնելու խմբի առաջատարի հետ խաղում:

Բելգիան զույգի ֆավորիտն է, քանի որ հիանալի ֆուտբոլիստներ ունի: Եթե «Կարմիր սատանաներն» այս մրցավեճում էլ 3 միավոր վաստակեն, ապա կապահովեն փլեյ-օֆֆի ուղեգիրը: Մարոկկոյի համար շատ բարդ է լինելու: Չեմ կարծում, թե մարոկացիները շանս ունեն: Մարոկկոյի համար առաջնային խնդիր է շատ գոլ բաց չթողնելը: Նրանք կարող են ապավինել միայն հակագրոհներին:

Կարծում եմ՝ Բելգիան կհաղթի, բայց դարձյալ՝ նվազագույն հաշվով:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Կատար-2022
17:00/27 նյմ
Բելգիա – Մարոկկո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ