Բելգիա — Իսպանիա. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 01 սպտ 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել սեպտեմբերի մեկին կայանալիք Բելգիա — Իսպանիա ընկերական խաղի վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ երկու թիմերն էլ կկարողանան դառնալ գոլի հեղինակ:

Ընկերական հանդիպումների դրական կողմն այն է, որ գրեթե յուրաքանչյուր ցիկլում կարելի է ականատես լինել համաշխարհային ֆուտբոլում մեծ հետք թողած 2 գիգանտ հավաքականների առերեսում: Այնպես է ստացվել, որ վերջին տասնամյակում եվրոպական ֆուտբոլին տոն են տալիս ինչպես իսպանական ակումբները, այնպես էլ այդ երկրի ազգային հավաքականը՝ 2 անգամ նվաճելով Եվրոպայի, մեկ անգամ էլ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Իսկ Բելգիան նոր է բարձրանում համաշխարհային ֆուտբոլի աստիճաններով դեպի Օլիմպոսի գագաթ:

«Կարմիր ֆուրիան» Եվրո 2016-ի անհաջող ընթացքից հետո բնականաբար պետք է հրաժեշտ տար Վիսենտե Դել Բոսկեին անկախ նրանից՝ արդյոք նա ավելի վաղ ներկայացրել էր հրաժարականի դիմում: Փորձառու մասնագետին կփոխարինի Խուլեն Լոպետեգին: Պորտուգալական «Պորտուի» արդեն նախկին գլխավոր մարզիչը լուրջ «վերանորոգում» չի սկսել հավաքականում: Զարմանալի է միայն Իկեր Կասիլյասի բացակայությունը: Լոպետեգին նշել է, որ Կասիլյասի առջև դռները հավաքականում բաց են: Մնացյալ բոլոր խաղացողները, ովքեր կազմել են թիմի հիմնական մասը Եվրո 2016-ում, կխաղան Բելգիացիների դեմ:

«Կարմիր սատանաների» ընտրանին ևս հին մայրցամաքի առաջնության ավարտից հետո փոխեց մարզչին ու մարզչական շտաբն առհասարակ: Մարկ Վիլմոտսը, ով բելգիական ֆուտբոլի զարգացման համար դրել է իր ամբողջ կյանքը, այսօր այլևս թիմում չէ: Նրան կփոխարինի Ռոբերտո Մարտինեսը, ով երկար տարիներ քրտնաջան աշխատում էր «Էվերթոնում»: Անգլիական միջակ ակումբից նա թիմը վերածեծ մրցունակ կոլեկտիվի: Հիմա նույնը պետք է անի այստեղ: Իսկ այդ հարցում նրան կօգնի Թիերի Անրին: Ֆրանսիացին կաշխատի Բելգիայի հավաքականում՝ որպես մարզչի խորհրդական: Կազմի հարցում լուրջ փոփոխություն չկա, բոլոր գործող աստղները թիմում են:

Թեպետ սա ընկերական հանդիպում է, բայց մենք սպասելու ենք գոլառատ հանդիպում: Եթե դա էլ չլինի, ապա ակնկալում եմ, որ գոնե երկուսն էլ կդառնան գոլի հեղինակ:

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
22:45/1 սպտ
Բելգիա - Իսպանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ