Բելգիա – Ֆրանսիա. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 07 հկտ 2021
Խաղում է
Setanta Sports հեռւոստաընկերության մարզական մեկնաբան, Vnews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Բելգիա – Ֆրանսիա Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Եվրոմրցաշարի եզրափակիչի առաջին մասնակիցն Իսպանիան է։ «Ֆուրիա Ռոխայի» մրցակիցը հայտնի կդառնա Թուրինում նախատեսված խաղում. Բելգիան կմրցի Ֆրանսիայի հետ։ Երկու թիմերն էլ մի լավ հիասթափեցրել են իրենց երկրպագուներին՝ դուրս մնալով Եվրոպայի առաջնությունից վաղաժամ. Դիդյե Դեշամի տղաները պարտվեցին 1/8 եզրափակիչում համեմատաբար ավելի համեստ մրցակցի, իսկ Բելգիան կարող է իրեն սփոփել, որ քառորդ եզրափակիչում զիջել է մայրցամաքի ապագա չեմպիոնին։

Այս երկու թիմերն իրենց կարող են համարել սկզբունքային մրցակիցներ. դեռևս 2018 թվականի կիսաեզրափակիչ փուլից հավաքականների երկրպագուները «աչքով աչք» չունեն։ Այս 3 տարվա ընթացքում Բելգիան ու Ֆրանսիան չեն մրցել միմյանց հետ՝ թողնելով այդ հանդիպումը մեկ այլ մրցաշարի կիսաեզրափակիչի համար։ Խաղից առաջ հստակ ֆավորիտի նշելը հնարավոր չէ, որովհետև մի կողմից խաղում է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջատարը, մյուս կողմից՝ աշխարհի գործող չեմպիոնը։

Բելգիայի ընտրանին ԱԱ-2018-ի չարաբաստիկ կիսաեզրափակիչից հետո անցկացրել է 37 հանդիպումներ, որոնցից 30-ում հաղթել է, և դս արել մեծագույն վստահությամբ։ Վերջին խաղում Բելգիան թողնում է հիանալի տպավորություն, կադրային խնդիրներ գրեթե չկան։ Տարատեսակ վնասվածքների պատճառով չեն խաղա Ժերեմի Դոկյուն ու Դրիս Մերտենսը։ Միակ մտահոգությունը Ռոմելու Լուկակուն է, որը «Չելսի» տեղափոխվելուց հետո չի կարողանում գտնել իր խաղը։

Դիդյե Դեշամի թիմն ունի հոգեբանական որոշակի խնդիրներ։ Եվրոպայի առաջնության ընթացքում հավաքականի ներսի խնդիրները լուրջ ազդեցություն ունեցան ելույթների վրա։ Հիմա, կարծես, ամեն ինչ իր տեղն է ընկել։ Բոսնիա-Հերցեգովինայի և Ուկրաինայի հետ «անկապ» ոչ-ոքիներից հետո «Լե Բլուն» հավաքվել է։ Դեշամը հրաժարվել է Ժիրուի ծառայություններից, հիմնական կազմում էլ «կբոմբի» Բենզեման։ Մնում է հուսալ, որ ճգնաժամից դուրս կգան Մբապեն ու Գրիզմանը։

Թեպետ, թիմերի կազմերն ու խաղացողների մակարդակները գրեթե հավասար են, բայց ենթադրում եմ, որ եզրափակիչ դուրս կգա Բելգիան. վերջապես «ոսկե սերունդը» մի բան հաղթելու ճանապարհին է։ Մանավանդ, որ Ֆրանսիայի ընտրանու կազմից COVID-19-ի պատճառով կբացակայի Նգոլո Կանտեն։

Օրդինար: Պարտված
Ազգերի լիգա
22:45/7 հկտ
Բելգիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ