«Բազել» – «Փյունիկ»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 08 սպտ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկի» և շվեյցարական «Բազելի» միջև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ։

Բարև Ձեզ.

Որակավորման փուլի ոդիսականն ավարտվեց, և Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» պայքարն է սկսում Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլում: Մեր թիմի մրցակիցներն են Շվեյցարիայի «Բազելը», Սլովակիայի «Սլովանը» և Լիտվայի «Ժալգիրիսը»: Մրցաշարը «Փյունիկը» կսկսի «Բազելի» հետ արտագնա խաղով:

Եթե անկեղծ, այս քառյակում «Փյունիկը» թույլ չէ միայն Լիտվայի չեմպիոնից: Հենց «Ժալգիրիսի» հետ խաղերում է սպասվում միավորների հիմնական վաստակումը: Մյուս մրցակիցների հետ խաղերում Եղիշե Մելիքյանի թիմը պետք է փորձի հարմարվել եվրագավաթային իրականությանը: Մասնավորապես «Բազելը» խմբում հաղթելու հիմնական հավակնորդն է, և նրա հետ սկսելը լավագույն տարբերակը չէր հայկական ակումբի համար: Բայց օրացույցից կարող են դժգոհել կա՛մ շատ ուժեղները, կա՛մ շատ թույլերը: Նման պայմաններում «Փյունիկը» դժգոհելու ոչինչ չունի և պետք է առավելագույնը քաղի իր առաջիկա վեց եվրագավաթային խաղից:

«Բազելն» այժմ այն սարսափելի ուժը չէ. անգամ Շվեյցարիայում: Երկրի փոխչեմպիոնը պայքարը սկսեց հենց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլից և անցավ բավականին բարդ ուղի: Հյուսիսային Իռլանդիայի «Կրուսադերսի», Դանիայի «Բրոնդբյուի» և Բուլղարիայի ԲԿՄԱ-ի հետ դիմակայություններում «Բազելը» լուրջ խնդիրների բախվեց: Միևնույն ժամանակ, պետք է խոստովանել, որ մրցակիցներն ամենահեշտերից չէին: Այդ ընթացքում «Բազելը» հասցրեց ձախողել Շվեյցարիայի նոր առաջնության մեկնարկը և տասը թիմերի պայքարում վեց խաղից հետո նույնքան միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը: Բայց Կոնֆերենցիաների լիգայում Ալեքսանդր Ֆրայի գլխավորած թիմը հանդես կգա ամբողջությամբ այլ շարժառիթով:

«Փյունիկի» գլոբալ խնդիրները չեն անհետացել: Անգամ մի քանի նոր տրանսֆերից հետո Մելիքյանի թիմն ունի գոլ խփելու խնդիր, ինչն ակնհայտ երևում է նաև Հայաստանի առաջնությունում, որտեղ մեր թիմը «Բազելի» օրինակով ծանր է մեկնարկել:

Հետևաբար, Կոնֆերենցիաների լիգայի H խմբի մեկնարկային խաղում, բացահայտ է թվում շվեյցարական ակումբի առավելությունը: Կարծում եմ «Բազելը» կհաղթի ու առաջարկում եմ դրան գումարել գոլերի քանակ: «Բազելի» հաղթանակն ու խաղում առնվազն չորս գոլը կատարյալ տարբերակ է այս դիմակայության համար:

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
23:00/8 սպտ
«Բազել» - «Փյունիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ