«Բազել» — «Մանչեսթեր Սիթի». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:45, 13 փտր 2018
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Բազել» — «Մանչեսթեր Սիթի» առաջին հանդիպման վերաբերյալ։ Սիրված փորձագետը կարծում է, որ գլխավոր իրադարձություններն այս խաղում կծավալվեն ընդմիջումից հետո:

Հետաքրքիր զույգ է: Երկու հարձակվողական թիմեր՝ «Բազելն» ընդդեմ «Մանչեսթեր Սիթիի»: Ֆավորիտն այստեղ պարզ է: «Սիթին» լուրջ խնդիրներ չպետք է ունենա, հատկապես այն խաղով, որը հիմա ցուցադրում է Գվարդիոլայի թիմը: «Լեսթերի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում «քաղաքաբնակները» գրեթե իդեալական ֆուտբոլ էին խաղում: Պրեսինգ, պայքար, կոմբինացիաներ՝ ամեն ինչ կար: Բացի այդ, Ագուերոն գերազանց մարզավիճակում է, բոլոր խաղերում գոլ է խփում:

Իհարկե, «Ման. Սիթին» պետք է հաղթահարի «Բազելի» արգելքը, բայց մենք հիշում ենք, որ «Բազելը» փորձառու եվրագավաթային մարտիկ է: Փլեյ-օֆֆում այս թիմը սեփական հարկի տակ հաղթել է «Բավարիա»-ին: Այս մրցաշրջանում «Բազելը» տանն արդեն հաղթել է Մանչեսթերի մյուս թիմին՝ «ՄՅու»-ին (1:0):

Ռաֆայել Վիկի թիմերը ծանոթ են մեզ: «Բազելը» խաղում է 3 կենտրոնական պաշտպանով տակտիկայով: «Սիթին» առաջին խաղակեսում, հնարավոր է, խնդիրներ ունենա: Տանտերերը բաց ֆուտբոլ չեն խաղա, չնայած խաղալու են սեփական երկրպագուների աջակցությամբ: Հակառակ դեպքում շվեյցարական ակումբը կարող է մի քանի գոլ բաց թողնել:

«Բազելն» առաջին խաղակեսում կդիմանա, բայց երկրորդում «Ման Սիթիի» ֆունկցիոնալ վիճակն ու կարգը զգացնել կտա: Կա մի հետաքրքիր խաղադրույք՝ «երկրորդ խաղակեսն առաջինից արդյունավետ կստացվի»: Գործակիցը 2,02 է: Կարելի է նաև վերցնել այն տարբերակը, ըստ որի Գվարդիոլայի թիմը 2-րդ խաղակեսում ավելի շատ գոլ կխփի, քան առաջինում:

Օրդինար: Պարտված
ՉԼ, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ
23:45/13 փտր
«Բազել» — «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ