«Բազել» – «Ֆիորենտինա»: Եգոր Տիտովի կանխատեսումը
Առաջին խաղում սենսացիա գրանցվեց։ Չեմ կարծում, որ շատերը հավատում էին «Բազելին», բայց շվեյցարական թիմը բնավորություն ցույց տվեց և հաղթեց Ֆլորենցիայում կայացած խաղում։
Կարծում եմ, որ «Ֆիորենտինան» դեռ եզրափակիչ դուրս գալու շանսեր ունի։ Ամեն ինչ կախված է հենց իտալական ակումբից, որը փլեյ-օֆֆ փուլում խոշոր հաշվով արտագնա հաղթանակ տարել է և կարող է կրկնել հաջողությունը։ Բայց պետք է հասկանալ, թե ինչ սցենարով կընթանա հանդիպումը։ «Ֆիորենտինան» կփորձի վերահսկել գնդակը, իսկ «Բազելը» հակագրոհների վրա է կենտրոնանալու։ Բայց շվեյցարական թիմերը միշտ էլ հարձակողական ֆուտբոլ են դավանել։ Չեմ կարծում, որ «Բազելը» մեծ ուժերով կպաշտպանվի։
Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․68 գործակցով։ Գրեթե կասկած չունեմ, որ թիմերը կփոխանակվեն գոլերով։ «Ֆիորենտինան» բավական բարձր մակարդակ ունի, որպեսզի կարողանա գոլ խփել։ Հերիք է միայն նայել թիմի վիճակագրությանը գարնանային հատվածում։ Կա Կաբրալը` «Բազելի» նախկին հարձակվողը, որը կցանկանա հիշեցնել իր մասին։ «Բազելն» էլ իր պահը կօգտագործի։
Չի բացառվում, որ խաղը տեղափոխվի լրացուցիչ ժամանակ։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: