«Բազել» — ԲԿՄԱ․ Դենիս Կազանսկու կանխատեսումը

23:45, 31 հկտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Բազել» — ԲԿՄԱ հանդիպման վերաբերյալ: Հայտնի մեկնաբանը կարծում է, որ «Բազելը» երկու խաղակեսերում էլ կկարողանա գոլ խփել։ 

«Բազելի» ամբողջ հզորությունը մենք տեսանք Մոսկվայում։ Եվ կարծում եմ, որ զարմանալու կարիք չկա, քանի որ շվեյցարական ակումբը միշտ էլ ամուր թիմի տպավորություն է թողել։ ԲԿՄԱ-ն գիտեր այդ մասին, բայց լավ պատրաստված չէր, քանի որ «բանակայինների» հարձակման գիծը մոսկովյան խաղում ոչնչով աչքի ընկնել չկարողացավ, ինչպես օրինակ Ռուսաստանի առաջնության վերջին տուրում Տուլայի «Արսենալի» դեմ խաղում։ Եվ չի կարելի ասել, որ Տուլայում կրած պարտության պատճառն այն էր, որ ԲԿՄԱ-ի ողջ ուշադրությունը սևեռված էր Շվեյցարիայում կայանալիք հանդիպմանը։ Ուղղակի Վիկտոր Գոնչարենկոյի սաների խաղամակարդակը հիմա շատ ցածր է։

«Բազելը» ներքին առաջնությունում ոչ-ոքի խաղաց «Ցյուրիխի» հետ։ Բայց իմ մոտ տպավորություն կա, որ նրանք ուժ էին խնայում Չեմպիոնների լիգայի համար, որպեսզի արդեն այս խաղում լուծեն խմբում երկրորդ տեղ զբաղեցնելու հարցերը։ Այդ իսկ պատճառով ԲԿՄԱ-ի դեմ տնային խաղերում չափազանց կարևոր է մաքսիմալ քանակությամբ միավորներ վերցնել։ Կարծում եմ ՝ «Բազելը» առաջին րոպեներից կսկսի իր ագրեսիվ գործողությունները և եթե անկեղծ, չգիտեմ ներկայիս վիճակով ԲԿՄԱ-ն ինչպես կարող է կանգնեցնել նման ամուր մրցակցին։ Եվ որպես խաղադրույք այս խաղի համար կընտրեմ հետևյալ տարբերակը․ «Բազելը» կխփի խաղակեսերից յուրաքանչյուրում։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա 2017-18․ Խմբային փուլ․ 4-րդ տուր
23:45/31 հկտ
«Բազել» — ԲԿՄԱ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ