«Բավարիա» — «Յուվենթուս». Դենիս Կազանսկու կանխատեսումը

23:45, 16 մրտ 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում անգլիական եւ ռուսական ֆուտբոլի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիա» — «Յուվենթուս» պատասխան հանդիպման վերաբերյալ: Այն կկայանա Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում: Կազանսկին խաղադրույք է կատարում նրա վրա, որ այս խաղում երկրորդ կեսն ավելի արդյունավետ կստացվի: 

Գործ ունենք թիմերի հետ, որոնք անհավասար անցկացրեցին առաջին հանդիպումը: «Յուվենթուսը» բացահայտ կերպով ձախողեց հանդիպման առաջին մասը, իսկ «Բավարիան» անհաջող անցկացրեց վերջնամասը: Եվ այժմ այսպիսի հանդիպում, որում ամեն ինչ վճռելու են մանրուքները: Իհարկե, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք նրա վրա, որ սա տնային հանդիպում է «Բավարիայի» համար: Եվ այստեղ ընդհանրապես նշանակություն չունի, թե թիմերը այժմ ինչպես են խաղում իրենց առաջնություններում, ինչպիսի վիճակում են:

Կարծում եմ, որ հաջորդ փուլ կանցնի «Բավարիան»` հաշվի առնելով, թե մյունխենցիներն ինչպիսի մեկ ու կես խաղակես անցկացրին Թուրինում: Այո՜, եղավ անհաջող վերջնամասը, բայց մնացած հատվածում «Բավարիան» շատ լավ խաղաց: Այս խաղի վերաբերյալ խաղադրույք եմ կատարում, որ երկրորդ խաղակեսն ավելի արդյունավետ կստացվի: Ամեն ինչ կորոշվի ընդմիջումից հետո:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
23:45/16 մրտ
«Բավարիա» - «Յուվենթուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ