«Բավարիա» — «Վոլֆսբուրգ». Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

18:30, 10 դկտ 2016
«Дождь» հեռուստաընկերության սպորտային թղթակից, Ռուսաստանի, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում մասնագիտացած Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում կայանալիք գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրի «Բավարիա» — «Վոլֆսբուրգ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում «Բավարիան» հաղթանակ կտանի, բայց հյուրերն իրենց գնդակը կխփեն: 

Ելնելով բուքմեյքերների գործակիցներից՝ կարելի է ասել, որ տարբերակներ այստեղ չկան, բոլորը վստահ են Մյունխենի «Բավարիայի» հաղթանակում: Ինձ թվում է, որ դա այդքան էլ ճիշտ չէ: Պետք չէ «Վոլֆսբուրգին» այդպես վերաբերվել: «Վոլֆսբուրգում» առնվազն կա Մարիո Գոմեսը, ով ֆանտաստիկ մոտիվացիա ունի: Բացի այդ, ընդհանրապես «Վոլֆսբուրգի» մոտ ցանկություն կա առաջնության մեկնարկի համեմատ շտկել իրավիճակը:

«Վոլֆսբուրգի» մեկնարկը բոլորին հուսահատեցրեց: Արդեն մարզչի փոփոխություն է տեղի ունեցել: «Վոլֆսբուրգը» կաշխատի ակտիվ խաղալ, բայց կարգն այդուհանդերձ թիմին չպետք է բավականացնի: Ընտրում եմ «Բավարիայի» հաղթանակ և երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքը: 2,62-ը շատ լավ գործակից է դրա համար:

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա, 14-րդ տուր
18:30/10 դկտ
«Բավարիա» - «Վոլֆսբուրգ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ