«Բավարիա» – «Վիլյառեալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 12 ապր 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Բավարիա» – «Վիլյառեալ» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Աշխարհում կան ընդամենը մի քանի թիմեր, որոնք կարող են լինել ֆավորիտ «Բավարիայի» հետ որևէ խաղում։ Այն էլ՝ հատուկ դեպքերում (օրինակ, եթե «Բավարիայի» կազմում չխաղա Ռոբերտ Լևանդովսկին)։ Սակայն մյունխենյան գրանդի երկրպագուները վերջերս իրենց սիրելի թիմից դժգոհելու բավական շատ տեղ ունեն. ներքին առաջնությունում Յուլիան Նագելսմանի տղաները սովորականից հաճախ են միավոր կորցնում՝ չհաղթելով «Հոֆենհայմին» ու «Բայերին», պարտվելով «Բոխումին»։ Չեմպիոնների լիգայի արտագնա խաղերում էլ թիմը սարսափելի է հանդես գալիս. այլ կերպ հնարավոր չէ բացատրել «Զալցբուրգի» ու «Վիլյառեալի» հետ առաջին խաղերի արդյունքները։

«Վիլառեալը» իր երկրպագուներին սովորեցրել է` եթե որոշել է չխաղալ, գրողի ծոցը կուղարկի ցանկացած հանդիպում։ Իսպանիայի առաջնության վերջին 3 տուրերում Ունաի Էմերիի տղաները, կարծես, դաշտ էլ դուրս չէին եկել։ Փոխարենը, երբ պետք է լինում կենտրոնանալ ու անցկացնել իդեալական հանդիպում, դա նրանց մոտ ստացվում է։ «Յուվենտուսի» հետ թուրինյան խաղում «Դեղին սուզանավը» 65 րոպե դիմացավ ճնշմանը, ինչից հետո անցավ մրցակցի սխալներից օգտվելու ծրագրին։ «Բավարիայի» հետ խաղն անցավ հակառակ սցենարով։

Սակայն ճգնաժամային «Բավարիան» ճգնաժամային «Յուվենտուս» չէ. «Ռեկորդմայստերները» առաջին խաղում ձախողվելուց հետո պարտադիր անցնելու են գործի։ Ենթադրում եմ, որ «Բավարիան» առնվազն 2 գնդակ կխփի, ընդ որում՝ խաղակեսերից յուրաքանչյուրում, սակայն կասկած չունեմ, որ «Վիլյառեալը» մյունխենցիներն այս «ծակ» պաշտպանության հարցերը առնվազն 1 անգամ կլուծեն։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/12 ապր
«Բավարիա» – «Վիլյառեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ