«Բավարիա» — «Վերդեր». Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը
«Բավարիա» — «Վերդեր» հանդիպումը կբացի Բունդեսլիգան: Թիմերն արդեն հասցրել են խաղալ գավաթային դիմակայություններում, իսկ «Բավարիան» անգամ հաղթել է Գերմանիայի սուպերգավաթում: «Վերդերն» արդեն դուրս է մնացել Գերմանիայի գավաթից՝ 1:2 ամոթալի հաշվով պարտվելով տարօրինակ թիմի, որին, ըստ իս, ոչ-ոք չգիտի: Արդյունքում, հիմա դիսպոզիցիան այնպիսին է, որ «Վերդերի» գլխավոր մարզիչ Վիկտոր Սկրիպնիկն այս մրցաշրջանում առաջին հրաժարականի ֆավորիտն է: Թեև այս մրցաշրջանից առաջ նրա հետ երկարաձգել են պայմանագիրը: Բայց հիմա խաղադրույքներն այնպիսին են, որ նա միանգամայն հնարավոր է դառնա առաջին պաշտոնաթող եղած մարզիչը, խաղադրույքներն ընդունվում են 2-ը 1-ի հաշվարկով:
Հասկանալի է, որ «Բավարիան» այս հանդիպման բացարձակ ֆավորիտն է, մանավանդ տանը մյունխենյան ակումբը լավ տրամադրությամբ է խաղում: Սակայն եղել է, որ «Բավարիային» միայն դժվարությամբ է հաջողվել կոտրել թույլ մրցակցի դիմադրությունը: Նաև այնպես է եղել, որ «Բավարիան» թուլացել է:
Շատ դժվար է գուշակելը՝ ինչ կլինի այս խաղում: Մեծ է գայթակղությունն այն բանի վրա խաղադրույք կատարելու, որ «Վերդերը» գոլ կխփի, կամ նրա վրա, որ երկու թիմերն էլ աչքի կընկնեն, բայց կհաղթի «Բավարիան»: Սրանք բոլորը լավ գործակիցներ ունեն: Այնուամենայնիվ, կընտրեմ «խաղում կլինի 11 մետրանոց» խաղադրույքը: Ըստ իս՝ դրա շանսերը մեծ են: «Վերդերը» փոփոխված պաշտպանություն ունի: Թիմը լքել է հզոր պաշտպան Յանիկ Վեստերգորը: Եվ «Վերդերը» շատ հաճախ հուզվում է և ցնցվում գրանդների հետ նմանատիպ խաղերում: Հյուրերն ընդունակ են 11 մետրանոց բերել, իսկ 3,05-ը շատ լավ գործակից է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: