«Բավարիա» — «Ռոստով». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 13 սպտ 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում կայանալիք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Բավարիա» -«Ռոստով» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում ռոստովցիները խոշոր հաշվով չեն պարտվի: 

Շատ երկար մտածեցի, թե ինչ ընտրեմ այս խաղի վերաբերյալ: Ուսումնասիրեցի լայնույթը: Սկզբից պատրաստվում էի ընտրել «Բավարիան» կհաղթի և գոլ բաց չի թողնի» խաղադրույքը, բայց նման խաղադրույքի համար չափազանց ցածր գործակից էր: Մտածեցի, որ կարելի է ընտրել «Բավարիայի» ֆորայով հաղթանակը, բայց չգիտեմ, թե արդյոք լիովին կտրամադրվի «Բավարիան»: Իզուր չէ, որ Լամն ասաց, որ «Ռոստովի» հնարավորություններն անհայտ են մյունխենցիներին: Դիտարկեցի «Բավարիայի» անհատական տոտալը երկրորդ խաղակեսում ավելի շատը, քան առաջինում, բայց այստեղ էլ ռիսկ կա: Թեև չի կարելի բացառել, որ «Ռոստովը» սկզբից կփորձի դիմակայել մրցակցին:

Արդյունքում որոշեցի խաղալ «Ռոստովի» գումարային ֆորայով: «+3,5» ֆորան այդքան էլ բարձր գործակից չէ, բայց կարելի է փորձել «+3» ֆորան, որը վերադարձ է դիտարկում: Գործակիցը 1,78 է: Իհարկե, «Ռոստովին» ծանր կլինի, չնայած այն բանին, որ կազմում կան Չեմպիոնների լիգայի փորձ ունեցողներ: Նույն Նավասը, Նոբոան, Բուխարովը խաղացել են Չեմպիոնների լիգայում: Բայց այդուհանդերձ «Ալիանց Արենայի» ճնշումը կարող է իրենն ասել: «Ռոստովին» դժվար կլինի հետ մղել, երբեք նախկինում չի խաղացել այսպիսի մրցակցի հետ, բայց կոնստրուկցիա կա, հիմք կա, խաղ կա: Հարցը խաղում պլանի իրացման մեջ է: .

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա. խմբային փուլ. 1-ին տուր
22:45/13 սպտ
«Բավարիա» - «Ռոստով»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ