«Բավարիա» — «Ռեալ» Մադրիդ. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 25 ապր 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Բավարիա» — «Ռեալ» Մադրիդ առաջին հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում Ռոնալդուի գոլի վրա:

Չեմպիոննեիի Լիգայի պատմության ամենահաճախ հանդիպող խաղին շատերը սպասում են անհամբերությամբ։ Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ տարի, մյունխենցիները հիշում են առ այսօր։ Նրանց կարծիքով «Ռեալի» հաղթանակին նպաստեցին մրցավարական կոպիտ սխալները։ Բայց դա անցյալում է արդեն։

Այս տարվա «Բավարիայի» գլխավոր զենքը Հայնկեսն է։ Այս մասնագետը գիտի ինչպես հաղթել ՉԼ-ում։ Ընդ որում նա արել է դա ինչպես «Ռեալի», այնպես էլ՝ «Բավարիայի» հետ։ Այնպես չէ, որ Զիդանը չգիտի։ Նա փայլուն կերպով հավաքեց ցաք ու ցրիվ եղած «սերուցքայիններին» ու մրցաշրջանի առաջին հատվածում խայտառակ վատ խաղացող թիմի ու այսօրվա միջև կա խորը մի անդունդ։
Երկու թիմերն էլ խաղին մոտենում են մինիմալ կորուստներով։ «Բավարիայից» կբացակայեն միայն Վիդալն ու Կոմանը, իսկ «Ռեալում» հարցականի տակ է Նաչոյի մասնակցությունը։

Եթե հաշվի առնենք, որ Ռոնալդուն այս տարի ցույց է տալիս գերֆանտաստիկ արդյունավետություն, ուրեմն հավատանք նրա գոլին նաև այս անգամ։ Գործակիցը 1,85 է:

Օրդինար: Պարտված
ՉԼ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ
22:45/25 ապր
«Բավարիա» — «Ռեալ» Մադրիդ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ