«Բավարիա» — «Ռեալ» Մադրիդ. Եգոր Տիտովի կանխատեսումը

22:45, 25 ապր 2018
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Բավարիա» — «Ռեալ» Մադրիդ առաջին հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ հյուրերն առնվազն չեն պարտվի:

«Բավարիա» — «Ռեալ»՝ Չեմպիոնների Լիգայում ամենահաճախ հանդիպող դիմակայությունը: Առավելությունը «Ռեալի» կողմն է: Ընդհանրապես, «Ռեալը» զարմանալի թիմ է: Զիդանի տղաները կարող են վատ հանդես գալ առաջնությունում և նույնիսկ ՉԼ-ի խմբային փուլում, բայց փլեյ-օֆֆում «սերուցքայինների» մոտ ամեն ինչ ավելի քան կարգին է: «Ռեալն» այս տարի կարող է անհավանական նվաճում գրանցել՝ 3-րդ տարին անընդմեջ նվաճելով Չեմպիոնների Լիգայի գավաթը: Կարծում եմ, որ այսպիսի մրցակցության պայմաններում այդ նվաճումը կրկնելն անհնար կլինի:

«Ռեալն» արդեն պայքարից դուրս է թողել ՊՍԺ-ին և «Յուվենթուս»-ին, և ճանապարհին 3-րդ գրանդն է: Կարծում եմ, որ «Ռեալը» հոգեբանական առավելություն կունենա: «Բավարիան» հաղթահարել է «Բեշիքթաշի» և «Սևիլիայի» արգելքը:

Հաշվի առնելով, որ Ռոնալդուն հիանալի մարզավիճակում է, իսկ «Ռեալը» մոտիվացված է, խաղադրույք եմ կատարում հյուրերի զրոյական ֆորայի վրա: Մյունխենցիներն արդեն Գերմանիայի չեմպիոն են և կարող են խաղային տոնուսից ընկած լինել:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ
22:45/25 ապր
«Բավարիա» — «Ռեալ» Մադրիդ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ