«Բավարիա» — «Ռեալ Մադրիդ». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
«Ռեալը» բաց է թողել վերջին 10 խաղերից իննում և կապ չունի, որ խաղում է «Լեգանեսի» ու «Օսասունայի» հետ: Վնասվածք ունեցող երկու կենտրոնական պաշտպանների՝ Պեպեի ու Վարանի բացակայությունը հավանաբար իրենը կասի «Բավարիայի» դեմ խաղում: Խոսում են, որ վերջին ժամանակներս մադրիդյան ակումբում խաթարվել է մթնոլորտը, և դա կապված է հիմնական կազմի խաղացողների մեծամասնության դժգոհությամբ Ռոնալդու վարքի և նրա նկատմամբ Զիդանի չափից դուրս լավ վերաբերմունքով: Դժվար թե սրանք լավ նորություններ են «Ալիանց Արենա» ուղևորվելուց առաջ:
«Բավարիան» ոչ միայն հաղթել է վերջին 6 տնային խաղերում, այլև դրանցից յուրաքանչյուրում հաղթել է խոշոր՝ այդ ընթացքում մրցակիցների դարպասն ուղարկելով ընդհանուր առմամբ 29 գնդակ (միջինը խաղում 5 գնդակ): Ընդ որում, մրցակիցները չեն եղել «Լեգանեսը», «Օսասունան», այլև «Արսենալը», «Բորուսիան», «Շալկեն»… Ինձ թվում է՝ Կարլո Անչելոտտին իր ռեկորդն ավելի տպավորիչ դարձնելու (մարզչի կարգավիճակով Չեմպիոնների լիգայի 8 եզրափակիչներին մասնակցություն) և նորից առնվազն մինչև Չեմպիոնների լիգայի որոշիչ հանդիպում հասնելու լավ շանսեր ունի:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: