«Բավարիա» — «Ռեալ Մադրիդ». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը
https://youtu.be/RFWSc2LK-S4
Ողջույն բոլորին Իսպանիայից:
Ինչքան շատ եմ կարդում թարմ իսպանական մամուլը «Բավարիայի» և Մադրիդի «Ռեալի» խաղից առաջ, այնքան ավելի շատ եմ համոզվում այն մտքում, որ մադրիդյան թիմին շատ բարդ կլինի Մյունխենում: Իմ տեսակետից «Բավարիան», իհարկե, ֆավորիտ է թվում, ինչպես առաջին քառորդ եզրափակիչ առաջին հանդիպման, այնպես էլ ընդհանուր առմամբ քառորդ եզրափակչի: Իմ կարծիքը համընկնում է տվյալ դեպքում բուքմեյքերական ընկերությունների գործակիցների հետ: Առաջին խաղում կցանկանայի խաղադրույք կատարել «Բավարիայի» (0) ֆորայով հաղթանակի վրա, բայց այդ իրադարձության գործակիցը շատ ծիծաղելի է՝ 1,35, հետևաբար պետք է ինչ-որ ավելի բարդ բան մտածել: Երևի թե, կընտրեմ «Բավարիայի» հաղթանակը տոտալ 4,5-ից քիչ գոլով: Ինչու՞ տոտալ քիչ: Քանի որ առաջին խաղում բոլորը ձգտում են զգուշանալ, «Բավարիայի» համար կարևոր է բաց չթողնել, թիմը խաղալու է ավելի հավաքված, ինչպես հակված են բոլոր ակումբները երկխաղանոց դիմակայություններում:
Պատճառաբանում եմ հավատը «Բավարիայի» հաղթանակում առաջին հերթին այն խնդիրներով, որոնք կան «Ռեալի» մոտ: BBC (Բենզեմա, Բեյլ, Կրիշտիանու) եռյակի մոտ ճգնաժամ է, նրանք վաղուց գոլ չեն խփում, իսկ առանցքային խաղերում հաճախ նրանցից ոչ ոք չի խփում: Միայն Մորատան աչքի ընկավ հեթ-տրիկով, երբ նրանցից ոչ մեկ չխաղաց: «Ռեալում» բոլոր որոշիչ գոլերը խփում են պաշտպանները, բայց միևնույն ժամանակ այդ պաշտպանները հաջողության չեն հասնում պաշտպանությունում: Այժմ «Ռեալը» մնացել է ընդամենը երկու կենտրոնական պաշտպանով, քանզի մյուս երկուսը վնասվածքներ են ստացել: Նրանցից ցանկացած մեկի վնասվածքը, ես խոսում եմ Վարանի և Պեպեի մասին, խնդիր չէր լինի, բայց այն, որ երկուսն էլ միաժամանակ ու երկար ժամանակով են դուրս մնացել, դա «Ռեալին» բերում է ահռելի խնդիրներ: Ընդ որում, որ Սերխիո Ռամոսը գտնվում է որակազրկման շեմին: Եթե Մյունխենում առաջին խաղում Սերխիո Ռամոսը վնասվածք ստանա, ապա նա չի խաղա քառորդ եզրափակչի պատասխան խաղում: Հետևաբար այդ դեպքում Զիդանը պատասխան հանդիպմանը կմնա ընդամենը մեկ կենտրոնական պաշտպանով՝ ի դեմս Նաչոյի: Այսինքն՝ միայն Նաչոն է մնացել ու Սերխիո Ռամոսը, ով ստիպված է հավաքված խաղալ դեղին քարտ ստանալու վտանգի պատճառով:
Կեյլոր Նավասը 13 խաղ անընդմեջ գոլ է բաց թողնում: Նույնիսկ երբ կոստառիկացին խաղում էր «Լևանտեում», նա այդպիսի շարք չի ունեցել: Սա նրա պրոֆեսիոնալ կարիերայում վատագույն շարքն է՝ 13 խաղ անընդմեջ բաց թողած գնդակ: Ակինֆեեվի շարքի արդեն քառորդ մասը, սա լուրջ է: Չեմ խոսում բոլոր հանդիպումների մասին, այլ միայն Չեմպիոնների լիգայում, բայց այնտեղ նույնպես «Ռեալի» գործերը պաշտպանությունում վատ են ընթանում: Ընթացիկ խաղարկության բոլոր 8 խաղերում «Ռեալն» անփոփոխ յուրաքանչյուր խաղում բաց է թողել: Այդ պատճառով ինձ թվում է, որ «Բավարիան» առաջին խաղում հաղթելու լավ շանսեր ունի, հետևաբար խաղադրույք եմ կատարում մյունխենյան ակումբի տոտալ 4,5-ից քիչ գոլով հաղթանակի վրա:
Շնորհակալություն ուշադրության համար: Ձեր հետ Ալեքսանդր Վիշնեվսկին էր, Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակիցը հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: