«Բավարիա» – «Ռեալ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Բավարիան» քառորդ եզրափակիչի պատասխան խաղում 1։0 հաշվով հաղթել էր «Արսենալին» և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Մյունխենյան ակումբի համար Չեմպիոնների լիգան տիտղոս նվաճելու միակ տարբերակն է։ Չի բացառվում, որ այս մրցաշարում հաղթանակի դեպքում ակումբի ղեկավարությունն ու Թոմաս Տուխելը նորից քննարկեն գերմանացու ապագայի հարցը։
Չեմպիոնների լիգան, կարելի է ասել, «Ռեալի» մրցաշարն է։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում կարողացավ հաղթահարել գործող չեմպիոնի՝ «Մանչեսթեր Սիթիի» արգելքը։
2 թիմերն էլ անպարտելի են վերջին 5 հանդիպումներում։ «Ռեալից» հանդիպումը բաց կթողնի Դանի Կարվախալը, որը որակազրկված է, իսկ «Բավարիայից» վնասվածքի պատճառով խաղին չի մասնակցի Կինգսլի Կոմանը։
Ենթադրում եմ, որ առաջին խաղում թիմերը ռիսկի չեն դիմի։ Իհարկե, «Բավարիան» կխաղա հաղթանակի համար, բայց 2 թիմերն էլ հասկանում են, որ ամեն ինչ վճռվելու է պատասխան խաղում։ Այս մակարդակի թիմերի դիմակայություններում ինչ հաշիվ էլ լինի առաջին խաղում, հավանականությունը մեծ է, որ պատասխան խաղում իրավիճակ կփոխվի։
Կարծում եմ, որ խաղը կավարտվի ոչ-ոքի։ Այս խաղադրույքի համար սահմանվել է 3․70 գործակիցը։ Ինձ թվում է, որ լավ տարբերակ է առաջին հանդիպման համար։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: