«Բավարիա» — «ՌԲ Լեյփցիգ». Եգոր Տիտովի կանխատեսումը

23:00, 21 դկտ 2016
«Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Բունդեսլիգայի 16-րդ տուրի «Բավարիա» — «ՌԲ Լեյփցիգ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում Բունդեսլիգայի ֆավորիտը կջախջախի մրցաշրջանի գլխավոր սենսացիային: 

«ՌԲ Լեյփցիգը» ֆուրոր առաջացրեց Բունդեսլիգայի առաջին հատվածում: Կարծում եմ, որ ոչ-ոք անգամ չէր կարող մտածել, որ ձմեռային դադարից առաջ նորեկն առաջին տեղը կկիսի «Բավարիայի» հետ՝ միևնույն ժամանակ ունենալով մեծ առավելություն երրորդ տեղում գտնվող թիմի նկատմամբ:

«Լեյփցիգը» դուր է գալիս նրանով, որ տարատեսակ ֆուտբոլ է խաղում, կարողանում է և՛ պաշտպանվել, և՛ հարձակվել: Բայց, այնուամենայնիվ, «Լեյփցիգի» կազմն այդքան էլ լավը չէ, որպեսզի կռվի «Բավարիայի» հետ, ու այն էլ դրսում: «Բավարիան» տանն ամբողջությամբ կտիրի գնդակին, Անչելոտտիի թիմը գրեթե ամեն խաղում անում է դա: Եվ շնորհիվ կատարողական վարպետության ինձ թվում է՝ «Բավարիան» պետք է վստահ հաղթանակ տանի: Ջախջախիչ հաղթանակ եմ սպասում մյունխենցիներից: Բայց հավատում եմ, որ «Լեյփցիգն» այստեղ ևս կարող է կառչել արդյունքից: Շրջանի ավարտին արդեն պետք է երևա հոգնածությունը:

Բացի այդ, «Բավարիայի» կազմում հիանալի մարզավիճակում է Դուգլաս Կոստան: Բրազիլացին շատ լավն է, գեղեցիկ գոլեր է խփում: Լևանդովսկին է լավ մարզավիճակում, Ռոբբենը: Չեմ կարծում, որ «Լեյփցիգն» ինչ-որ բան կարող է անել այս ամբողջ աստղաբույլի դեմ:

Օրդինար: Հաղթած
Բունդեսլիգա, 16-րդ տուր
23:00/21 դկտ
«Բավարիա» - «ՌԲ Լեյփցիգ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ