«Բավարիա» – «Քյոլն»։ Կանխատեսում և խաղադրույք

23:30, 24 հնվ 2023
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Բավարիա» – «Քյոլն» գերմանական Բունդեսլիգայի 17-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Բավարիան» ձմեռային դադարից հետո կայացած առաջին խաղում հյուրընկալվելիս 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Լայպցիգի» հետ։ Մյունխենյան թիմը լավ տեսք չուներ և այնպիսի տպավորություն էր, որ ֆուտբոլիստները դեռ արձակուրդի մեջ են և առաջին ընկերական խաղն են անցկացնում։ Ի դեպ, մեկ ընկերական խաղ թիմն անցկացրել էր․ «Զալցբուրգի» հետ հանդիպումն ավարտվել էր 4։4 հաշվով։

«Բավարիան» 35 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը և 5 միավորով առաջ է 2-րդ տեղում գտնվող «Այնտրախտից»։ Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը չնայած մրցաշրջանի ձախողված մեկնարկին, կարողացավ աշնանային հատվածն ավարտել առաջին տեղում։ Կարծում եմ, որ «Լայպցիգի» հետ նախորդ տուրում կայացած խաղը կստիպի սթափվել ֆուտբոլիստներին։

«Քյոլնը» նախորդ տուրում պարզապես ջախջախեց «Վերդերին» (7:1): Ցավալի է, բայց Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը նույնիսկ խաղադաշտ դուրս չեկավ։ «Քյոլնը» 16 խաղից հետո 20 միավորով 11-րդ տեղում է։ Թիմն այս մրցաշրջանում շատ խնդիրներ ունի և աչքի չի ընկնում կայուն խաղով։

«Բավարիան» խաղալու է տանը և ավելի մոտիվացված է լինելու՝ հաշվի առնելով նախորդ տուրում «Լայպցիգի» հետ ոչ-ոքին։ Այո, թիմը կենտրոնական հարձակվողի խնդիր ունի։ Մյուս կողմից, ակումբը կարողացավ փոխարինող գտնել Մանուել Նոյերին։ Թիմ է տեղափոխվել Յան Զոմերը, որը կարող է հնարավորինս լրացնել Նոյերի բացը։ Չեմ բացառում, որ հյուրերն այս խաղում նույնիսկ գոլ չեն խփի, բայց դա ավելի շատ կախված է «Բավարիայի» տրամադրությունից։

Իսկ տանտերերը նվազագույնը պետք է հաղթեն 2 գոլի առավելությամբ։ Ընտրում եմ «Բավարիայի» ֆորա (-1․5) խաղադրույքը՝ 1․61 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա
23:30/24 հնվ
«Բավարիա» – «Քյոլն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ