«Բավարիա» — ՊՍՎ. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 19 հկտ 2016
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի D խմբի երրորդ տուրի «Բավարիա» — ՊՍՎ հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ գոլառատ խաղում մյունխենցիները կհաղթեն:

Չեմպիոնլիգյան երեքշաբթին առհասարակ գոլառատ չստացվեց: Եթե մի կողմ դնենք «Ռեալի» խոշոր հաղթանակը, մյուս թիմերը լրջորեն հիասթափեցրին: Սակավագոլություն այսօր չի սպասվում: Մասնավորապես «Բավարիայի» ու ՊՍՎ-ի միջև մյունխենյան խաղում: Երկու թիմերն էլ սիրում են հարձակվողական ֆուտբոլ, իսկ նման պարագայում լուսատախտակին 0-ներ սպասել պետք չէ:

Կառլո Անչելոտտիի գլխավորած թիմերը երբեք մրցաշրջանը շեշտակի հաղթանակներով ու նվաստացումներով չեն սկսել: Հակառակը: Շատ դեպքերում իտալացի մասնագետը կառուցում է թիմի խաղն ու մշակում տարբեր խաղային սխեմաներ ու մարտավարություններ: Այս մրցաշրջանի սկզբում «Բավարիան» ուներ կադրային լուրջ խնդիրներ, բայց հիմա լազարեթը գրեթե դատարկվել է: Ապաքինվել է անգամ հավերժ վնասվածք ունեցող Բադշտուբերը: Բայց նա միանշանակ այս հանդիպմանը առաջին րոպեներից չի մասնակցի: Իսկ ահա Արյեն Ռոբենը ոչ միայն պատրաստ է խաղին, այլև խաղադաշտ դուրս կգա հիմնական կազմում: Մատս Հումմելսը ֆիզիկապես պատրաստ է, սակայն խաղային տոնուսի բացակայությունը Անչելոտտիին կստիպի պաշտպանության կենտրոնում ապավինել Խավի Մարտինեսի օգնությանը: Հիմնական կորուստը կլինի Ֆրանկ Ռիբերին:

Հատկանշական է, որ առաջիկա խաղից առաջ երկու թիմերն էլ վերջին շրջանում ունեն խաղային խնդիրներ: Մասնավորապես 3 հանդիպում է, ինչ և՛ «Բավարիան», և՛ ՊՍՎ-ն հաղթանակ չեն տանում: Անկեղծ, դժվար է հավատել, որ այս անգամ ևս ավանդույթը կշարունակվի: Այնուամենայնիվ, թիմերի խաղամակարդակների միջև լուրջ տարբերություն կա: Հոլանդացիները «Ռոստովի» հետ ՉԼ-ում ոչ ոքի խաղալուց հետո ներքին առաջնությունում միավորը կիսեցին նաև «Հերենվենի» ու անգամ համեստ «Էրակլեսի» հետ: Ֆիլիպ Կոկուի թիմը պահերն իրացնելու լուրջ խնդիր ունի, և «Բավարիայի» հետ խաղում դրական արդյունքի մասին գոնե երազելու համար պետք է դրա վրա աշխատել: Սպասվում է, որ թիմը կխաղա նոմինալ 5 պաշտպանով: Ուրախալի է, որ վնասվածքից ապաքինվել է Անդրես Գուադրադոն:

Ինչպես նշեցի սկզբում՝ ակնկալում եմ հետաքրքիր ու գոլառատ խաղ: Երկու թիմերն էլ իրենց երկրպագուներին ապացուցելու շատ բան ունեն: Դրա լավագույն դրսևորումը կլինի երկկողմանի բաց ֆուտբոլը:

«Բավարիայի» հաղթանակ և ՏՇ 3,5 գոլ – 2.15 գործակից

Օրդինար: Հաղթած
ՉԼ, խմբային փուլ, երրորդ տուր
22:45/19 հկտ
«Բավարիա» — ՊՍՎ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ