«Բավարիա» — «Օլիմպիակոս». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:55, 06 նյմ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Բավարիա» — «Օլիմպիակոս» հանդիպման վերաբերյալ:

«Այնտրախտից» կրած պարտությունից հետո «Բավարիայի» ղեկավարության համբերության բաժակը լցվեց և թիմը հեռացրեց գլխավոր մարզիչ Նիկո Կովաչին: Եվ հիմա մյունխենյան ակումբը զբաղված է նոր մարզչի փնտրտուքներով: Ամենայն հավանականությամբ առաջիկա խաղին թիմի գործողությունները կղեկավարի այլ մասնագետ, ով կլինի ակումբի ներսից, բայց առաջիկայում «Բավարիան» կունենա նոր գլխավոր մարզիչ, ինչն արդեն ուրիշ հարց է: Այն հանգամանքը, որ «Բավարիան» շատ տարբեր կերպ է հանդես գալիս այս մրցաշրջանում, խոսում է Կովաչի թույլ կողմերի մասին: «Բավարիան» ներքին առաջնությունում մեղմ ասած անհաջող է հանդես գալիս, բայց Չեմպիոնների լիգայում ամեն ինչ կարգին է: 3 տուրից 9 միավոր ունի և 5 միավորով գերազանցում է «Տոտենհեմին»: Եվ այսօր հաղթանակ տոնելու դեպքում «Բավարիան» որոշակի հանգամանքներից ելնելով կարող է իր տեղն ապահովել 1/8 եզրափակչում:

Ինչ վերաբերում է «Օլիմպիակոսին», ապա հունական թիմը ներքին առաջնությունում փայլուն է հանդես գալիս, 9 տուրից ունի 23 միավոր, բայց Չեմպիոնների լիգայում 3 դիմակայությունում ընդամենը 1 միավոր է վաստակել: Եթե հարձակման գծում ամեն բան կարգին է, լավ ֆուտբոլիստներ կան, ապա պաշտպանությունում ուղղակի բաց դռների օր է, թիմը 8 գնդակ է բաց թողել 3 խաղում: Տանը մանավանդ շատ է բաց թողել՝ 5 գնդակ:

Ինձ թվում է, որ այս դիմակայությունում հաղթողի ելքը վաղուց է վճռված: Եթե Ռոբերտ Լևանդովսկին հասցնի ապաքինվել վնասավածքից, ապա ուրեմն կարծում եմ՝ «Բավարիայի» հաղթանակը երաշխավորված է: Երաշխավորված է նաև, որ «Բավարիան» գոլ բաց կթողնի, քանի որ վերջին շրջանում ակումբի պաշտպանությունը չի փայլում:

Ընտրում եմ «Երկու թիմն էլ գոլ կխփի և կհաղթի «Բավարիան»» տարբերակը, որն ամենաօպտիմալն է, 2,21 գործակցով:

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 4-րդ տուր
21:55/6 նյմ
«Բավարիա» - «Օլիմպիակոս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ