«Բավարիա» – «Մանչեսթեր Յունայթեդ»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 20 սպտ 2023
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Բավարիա» – «Մանչեսթեր Յունայթեդ» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի մեկնարկային տուրի խաղային երկրորդ օրը կկայանա ամենահնչեղ դիմակայություններից մեկը: «Բավարիան» Մյունխենում կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»: Թեև վերջինիս ոսկե դարաշրջանը վաղուց անցյալում է, բայց խաղի գլխագիրը էկրանների մոտ կգամի միլիոնավոր երկրպագուների:

Թիմերն այս պահին ծայրահեղ տարբեր վիճակում են գտնվում: «Բավարիան» թեև կատարյալ չէ մրցաշրջանի մեկնարկում, բայց իր մակարդակից չի իջնում, և դա տեսնում ենք արդեն շատ երկար տարիներ: Իսկ Անգլիայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը պարզապես անհասկանալի իրավիճակում է: Նման կազմով թիմը պարտավոր է պայքարել Անգլիայի չեմպիոնի կոչման համար, այնինչ Պրեմիեր լիգայի մեկնարկից հինգ տուր անց միայն 13-րդ տեղում է: Եվ խնդիրը միայն արդյունքը չէ. մանկունիանցիների խաղը հուսադրող չէ, և դժվար է պատկերացնել, թե ինչի շնորհիվ ամեն ինչ կարող է կտրուկ շտկվել: Էրիկ Տեն Հագին առայժմ անվերապահորեն վստահում են, բայց հոլանդացի մասնագետն ավելի շատ զբաղված է ֆուտբոլիստներին դաստիարակելով, քան խաղ դնելով: «Յունայթեդն» իսկական հոգեբանական անդունդում է, ինչն առայժմ թույլ չի տալիս մտածել տիտղոսների մասին:

Սա ամենևին 1999-ի եզրափակիչը հիշեցնող մրցավեճ չէ: Այն ժամանակ, Բարսելոնայի արդեն նախկին՝ «Կամպ Նոու» ստադիոնում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բավարիան» իրական հսկաներ էին և աշխարհին պարգևեցին ամենադրամատիկ վերջաբաններից մեկը: Հիմա կա պարզ ընդգծված ֆավորիտ, որն ամենից բացի խաղալու է սեփական հարկի տակ: Իսկ Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբի տնային խաղերի վիճակագրությունը կարող է նախանձ առաջացնել բոլորի մոտ: Հաշվի առնելով, որ այս թիմերի հետ Ա խմբում են նաև «Կոպենհագենն» ու «Գալաթասարայը», մյունխենյան գրանդը հենց առաջին տուրում, հիմնական մրցակցի հետ դիմակայությունում, ամեն ինչ կանի իր հավակնությունները հաստատելու համար: Վստահ եմ, որ «Բավարիան» կվաստակի առաջին երեք միավորը, սակայն այսօրվա «Բավարիան» նաև թույլ է տալիս խաղալ մրցակցին: Ու, չնայած վիրավոր կարգավիճակին, «Մանչեսթեր Յունայթեդն» իր գոլը կխփի:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/20 սպտ
«Բավարիա» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ