«Բավարիա» – «Մանչեսթեր Սիթի»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

14:30, 26 հլս 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Բավարիա» – «Մանչեսթեր Սիթի» ընկերական հանդիպման վերաբերյալ։

Պեպ Գվարդիոլան հերթական անգամ պետք է հանդիպում անցկացնի իր նախկին թիմի դեմ: Կատալոնացի մասնագետի մրցակիցն ընկերական խաղում պիտի լինի «Բավարիան»: Չեմպիոնլիգյան հաղթանակից հետո Պեպի թիմն օրեր առաջ անցկացրեց իր առաջին ընկերական հանդիպումը՝ պարտության մատնելով «Յոկոհամա Մարինոսին» 5։3 հաշվով: Ընդ որում, մանչեսթերյան ակումբը խաղի ընթացքում պարտվում էր 0-2 հաշվով, սակայն Էրլինգ Հոլանդի ու մյուսների ջանքերով կարողացավ հետ բերել կորցրածը: Առայժմ «Սիթին» տրանսֆերային պարտուհանի ընթացքում ակտիվ չէ, ամեն ինչ հիմնականում սահմանափակվում է շշուկներով:

Մինչդեռ «Բավարիան» զգալիորեն ուժեղարել է թիմի կազմը, մասնավորապես՝ պաշտպանությունը: Մյունխենյան թիմը ձեռք է բերել «Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեին, որը պետք է փոխարինի ՊՍԺ տեղափոխված Լուկա Էրնանդեսին և ամրապնդի պաշտպանության կենտրոնը: Բացի դրանից, Թոմաս Տուխելի թիմն աշխատում է Սադիո Մանեի տրանսֆերը վաճառելու վրա, Սաուդյան Արաբիայում հետաքրքրված են նրա տեղափոխությամբ: Թիմից հեռացել է նաև Մարսել Զաբիտցերը, փոխարենը եկել է Ռաֆա Գերեյրուն: Հին ու նոր ֆուտբոլիստներով հանդերձ «Բավարիան» ընկերական խաղում նվաստացրեց «Ռոտախին» 27-0 հաշվով:

«Ռեկորդմայստերի» գրանցած արդյունքն ամենևին էլ ոչինչ չի նշանակում, ճիշտ այնպես, ինչպես «Սիթիի» բարդ հաղթանակը: Կարծում եմ՝ կլինեն գոլեր ու կլինեն շատ: Իմ կարծիքով, «Սիթին» այս պահին ավելի է պատրաստ հաղթելու, քան «Բավարիան», քանի որ Պեպի թիմը, այնուամենայնիվ, մրցել է կարգով թույլ, պրոֆեսիոնալ ակումբի հետ ու վերադարձել է իր խաղային ռիթմին, մինչդեռ «Բավարիայի» մրցակիցը սիրողական ակումբ էր: Ուստի ենթադրում եմ, որ «Սիթին» հաղթելու է երկուստեք գոլառատ խաղում:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ընկերական խաղ
14:30/26 հլս
«Բավարիա» - «Մանչեսթեր Սիթի»:
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ