«Բավարիա» – «Մանչեսթեր Սիթի»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 19 ապր 2023
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Բավարիա» – «Մանչեսթեր Սիթի» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

«Ռեալն» ու «Միլանը» Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչում են, մնում է պարզել նրանց մրցակիցներին: Մյուս երկու զույգում առաջին խաղերից հետո շատ բան պարզ է՝ «Մանչեսթեր Սիթին» և «Ինտերը» լուրջ ֆավորիտ են «Բավարիայի» և «Բենֆիկայի» հետ դիմակայություններում: Կենտրոնանանք անգլիական ու գերմանական գրանդների երկրորդ խաղի վրա:

Մանչեսթերում Պեպ Գվարդիոլայի թիմը հաղթեց խոշոր հաշվով, թեպետ կատալոնացի մարզիչը խաղից հետո խոստովանեց, որ դա թիմին տրվեց մեծագույն դժվարությամբ: Այդուհանդերձ, 3։0 հաշիվը հսկայական առավելություն է նման կարգի թիմերի պայքարում, և քչերն են կասկածում, որ «Սիթին» կանցնի հաջորդ փուլ: Ի՞նչ կարող է նման պարագայում անել «Բավարիան»: Հասկանալի է, որ մյունխենցիները կորցնելու բան չունեն և պետք է գրոհների տարափ նետեն մրցակցի դարպասին: Բայց, եթե հյուրերը մեկ հաջող հակագրոհ անցկացնեն ու ևս մեկ գոլ խփեն, ամեն ինչ կավարտվի ժամանակից շատ շուտ:

Թոմաս Տուխելի գալուց հետո «Բավարիան» չի թողնում անպարտելի թիմի տպավորություն, էլ չասեմ, որ հարձակողական ներուժը հեռու է լավագույն ժամանակներից: Բայց առաջ գնալ պետք է, և «Բավարիան», եթե ոչ հենց սկզբից, ապա խաղի ընթացքում ճնշում կգործադրի: Դա, իր հերթին, կբերի անկյունային հարվածների: Կարծում եմ՝ «Բավարիան» հաճախ է ստանալու այդ ստանդարտի հնարավորությունը, որը նաև խաղային խնդիրները շրջանցելու ու գոլ խփելու լավ հնարավորություն է: Եթե հաշվի առնենք, որ «Մանչեսթեր Սիթին» էլ ավանդաբար շատ է անկյունայիններ իրացնում, ապա կարելի է գալ եզրակացության, որ պատասխան խաղում ստանդարտի այդ տեսակի պակաս ընդհանրապես չի լինի:

Մի խաղում, որտեղ ելքը կանխատեսելի չէ, պետք է նման բաների վրա ուշադրություն դարձնել, ինչը և առաջարկում եմ անել: Առնվազն 10 անկյունային հարված այս խաղում տեսնում եմ, դրա համար սահմանված գործակիցն էլ ամենևին վատը չէ:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/19 ապր
«Բավարիա» - «Մանչեսթեր Սիթի» 
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ