«Բավարիա» – «Լացիո»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:59, 05 մրտ 2024
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Բավարիա» – «Լացիո» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում եկել է 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների ժամանակը: Ոչ բոլոր դիմակայությունների առաջին խաղում են ֆավորիտները լուծել իրենց խնդիրները: Ոմանք նույնիսկ պարտվել են ու պատասխան խաղում բավականին բարդ խնդրի առջև են: Այդպիսի դիմակայություններից մեկը գերմանական «Բավարիայի» և իտալական «Լացիոյի» միջև է: Հենց այդ մասին այսօր կգնա խոսքը:

Հռոմում «Լացիոն» զարմացրեց բոլորին, այդ թվում ինքն իրեն: Առաջին հերթին, սեփական դարպասն անառիկ պահելով: Նման մրցակիցների հետ խաղալու բարդույթ «Լացիոն» ունի վաղուց: Բայց, Մաուրիցիո Սարիի թիմը ոչ միայն դուրս եկավ փլեյ-օֆֆ, այլև այնտեղ չընկճվեց հզոր մրցակցից և փորձում է գործել ընթացիկ խաղարկության առայժմ գլխավոր անակնկալը: Չիրո Իմոբիլեի գոլը 11 մետրանոցից թիմի ֆուտբոլիստներին և երկրպագուներին ներշնչեց, որ իրենք կարող են հաղթահարել եվրոպական գրանդի արգելքը:

Ա սերիայում «Լացիոն» այլևս հեռու գնացող նպատակներ չունի: Առավելագույնը՝ Եվրոպա լիգայի ուղեգրի նվաճումն է և, մեծ հաջողության դեպքում, «ոխերիմ» հարևան «Ռոմայից» բարձր տեղ զբաղեցնելը: Հասկանալի է, որ Սարին կենտրոնացել է Չեմպիոնների լիգայի վրա, որտեղ քառորդ եզրափակիչ դուրս գալու հեռանկար է բացվել: Դրա համար հարկավոր է Մյունխենում զսպել Եվրոպայի ուժեղագույն հարձակումներից մեկը: Համենայնդեպս, անուններով: Իտալական ակումբում այդպիսի աստղեր չկան, բայց կա կարգապահությունն ամենից բարձր դասող մարզիչ, որը կարող է գրագետ կառուցել այդ վերոհիշյալ պաշտպանությունը:

«Բավարիան» ցնցումների մեջ է: Դա հնարավոր չէ հերքել: Առաջին անգամ վերջին 12 տարվա ընթացքում մյունխենցիները չեն նվաճի Բունդեսլիգայի հաղթողի կոչումը: Դա ևս պետք է փաստել, որովհետև նման «Բայերից» տասը տուրում տասը միավորի տարբերություն հետ բերել հնարավոր չէ: Որպես կանոն, Չեմպիոնների լիգայի այս հատվածում, «Բավարիան» ինքն էր Բունդեսլիգայի մրցակիցներին զրկած լինում չեմպիոնությունից: Բայց ամեն ինչ ունենում է իր ավարտը, և եկել է այն պահը, որ «Բավարիան» չի լինի ուժեղագույնը Գերմանիայում:

Սակայն, որքան էլ տարօրինակ է, դա Թոմաս Տուխելի թիմին կարող է օգնել ավելի վստահ խաղալ գլխավոր եվրագավաթում: Ներքին ասպարեզի մասով լարվածություն այլևս չկա, և «Բավարիան» կարող է ցուցադրել իր ամբողջ հարձակողական ներուժը: Դրա պահն էլ, կարծես, հասունացել է: Վերջին հինգ խաղում երեք պարտություն, մեկ ոչ-ոքի ու մեկ հաղթանակ: Երկրպագուները չեն ների, եթե այսքանից հետո թիմը վստահ հաղթանակ չտանի «Լացիոյի» նկատմամբ: Կարծում եմ՝ պատասխան խաղում, «Բավարիան» մրցակցի դարպասը կգրավի առնվազն երեք անգամ:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:59/5 մրտ
«Բավարիա» - «Լացիո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ