«Բավարիա» – «Լացիո»: Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
Այսօր քննարկում ենք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը, որտեղ «Բավարիան» ընդունելու է «Լացիոյին»: Ինտրիգի տեսանկյունից հրաշալի խաղ է, քանի որ «Լացիոն» առաջին մրցավեճում հաղթել էր նվազագույն հաշվով: «Բավարիան» երկու խաղակեսերում էլ հնարավորություններ ուներ, սակայն հռոմեացիները համբերատար սպասեցին և ապացուցեցին, որ կարող են արդյունքի հասնել անգամ նման հզոր մրցակիցների հետ խաղերում:
Սա շատ կարևոր է, քանի որ «Բյանկոչելեստին» Մյունխեն է ուղևորվելու այն համոզմունքով, որ կարող է հաղթել «Բավարիային»:
Ամբողջ մրցաշրջանի ընթացքում Մաուրիցիո Սարիի թիմը լավ ֆուտբոլ է ցուցադրում հենց Չեմպիոնների լիգայում: Նախորդ ուրբաթ «Լացիոն» վատ տեսք չուներ «Միլանի» դեմ խաղում, բայց Մարկո Պելեգրինիի ստացած երկրորդ դեղինը փչացրեց ամեն ինչ:
«Բավարիան» շարունակում է վայրիվերումներով խաղալ: Բունդեսլիգայի նախորդ տուրում էլ Թոմաս Տուխելի կոլեկտիվը չկարողացավ հաղթել «Ֆրայբուրգին»: «Ռեկորդմեյստերը» հերթական անգամ ապացուցեց, որ լուրջ խնդիրներ ունի պաշտպանությունում:
Ամենայն հավանականությամբ, Յոզուա Կիմիխն այս անգամ կխաղա պաշտպանության աջ թևում: Հարցականի տակ է Լերոյ Սանեի մասնակցությունը խաղին:
«Բավարիան» առջևի գծում հրաշալի ֆուտբոլիստներ ունի, այդ տղաներն անհատական վարպետության շնորհիվ կարող են լուծել ցանկացած դրվագ:
Չեմ հավատում, որ «Լացիոն» կքանդվի: 2 տարբերակ ունեմ. ոչ-ոքի, 11-մետրանոց և կարմիր քարտ – այո:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: