Մուտք

«Բավարիա» – «Հոֆենհայմ»․ կանխատեսում

23:10, 22 Հոկտեմբերի 2021
Միհրան Ալեքսանյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրում «Բավարիան» կհյուրընկալի «Հոֆենհայմին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում հյուրերը գոլ կխփեն առաջին խաղակեսում:

Կիսվել:

Այս թիմերի միջև հանդիպումները գրեթե միշտ գոլառատ են լինում։ Վերջին 5 խաղից 4-ում խփվել է նվազագույնը 5 գոլ։ Վերջին երկու խաղում թիմերը մեկական հաղթանակ են տարել միևնույն 4։1 հաշվով։

Այս անգամ ևս շատերը գոլեր են սպասում այս խաղից, ես նույնպես բացառություն չեմ, սակայն կարծում եմ, որ հիմա «Հոֆենհայմի» համար իդեալական պահ է միավորներ կորզելու համար։ Նախ՝ այս խաղում «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը չի լինելու տեխնիկական գոտում, քանի որ վարակվել է կորոնավիրուսով։ Այնպես չէ, որ առանց Նագելսմանի մյունխենցիները չեն կարող խաղալ, սակայն դա որոշակի խնդիրներ կարող է առաջացնել։ Բացի այդ, «Բավարիան» մեծ խնդիրներ ունի պաշտպանությունում, բայց այնպիսի թիմերի դեմ խաղերում, որոնք չեն վախենում մրցակցից։

Օրինակ՝ «Բենֆիկան» Չեմպիոնների լիգայում մյունխենյան ակումբի դեմ դաշտ էր դուրս եկել 0։0 հաշիվը պահելու համար, բայց 70-84-րդ րոպեների ընթացքում 4 գոլ բաց թողեց։ Մյունխենցիները գրեթե նույնքան րոպեում 5 գոլ խփեցին Լևերկուզենի «Բայերին»։

«Հոֆենհայմն» այդ թիմերից չէ։ Երբեք չի խաղա հաշվի վրա, քանի որ չի կարող անել դա։ Կարծում եմ, որ հյուրերն այս խաղում առաջին իսկ րոպեից կփորձեն որսալ շանսը հակագրոհների ժամանակ։ Նախորդ խաղում, երբ «Հոֆենհայմը» հաղթել էր 4։1 հաշվով, նմանատիպ սցենար էր։ Վերջին երկու խաղում «Հոֆենհայմը» գոլ է խփել առաջին կեսում։ Կարծում եմ, որ այս խաղում էլ նույնը կկրկնվի։

Ընտրում եմ՝ «Հոֆենհայմը» գոլ կխփի առաջին կեսում խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․52 գործակիցը։

Սարգիս Ադամյանի մասին ոչինչ չնշեցի, քանի որ վերջին խաղերում նա նորից խաղաժամանակ չէր ստանում, իսկ եթե ստանում էր, ապա արդյունավետ գործողությամբ աչքի չէր ընկնում։ Ենթադրում եմ, որ այս խաղում էլ նա չի լինի «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում։

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա
17:30/23 հկտ
«Բավարիա» – «Հոֆենհայմ»
Խորագրեր. Խմբագրության կանխատեսումները
Սպորտի տեսակները Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Նապոլի» – «Ռոմա»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
23:10, 22 Հոկտեմբերի 2021
«Նոթինգեմ Ֆորեսթ» – «Մանչեսթեր Սիթի»: Պավել Պոգրեբնյակի կանխատեսումը
23:10, 22 Հոկտեմբերի 2021
«Տոտենհեմ» – «Արսենալ»: Դենիս Կազանսկիի կանխատեսումը
23:10, 22 Հոկտեմբերի 2021
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ