«Բավարիա» — «Հերտա». Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

22:00, 21 սպտ 2016
«Дождь» հեռուստաընկերության սպորտային թղթակից, Ռուսաստանի, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում մասնագիտացած Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում կայանալիք գերմանական Բունդեսլիգայի չորրորդ տուրի «Բավարիա» — «Հերտա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում կնշանակվի 11-մետրանոց: 

«Բավարիան» Գերմանիայի առաջնության 4-րդ տուրում ընդունում է «Հերտային»: Բեռլինցիները լավ են մեկնարկել, չնայած այն բանին, որ խաղերի ծանր գրաֆիկ ունեին և անհաջող փորձ խաղալու Եվրոպայում: Առաջնությունում ամեն ինչ լավ է: Վերջին տուրում սեփական հարկի տակ հաղթեցին «Շալկեին»: Այժմ որոշակի անվստահություն կլինի: Կարծում եմ՝ նույնիսկ «Հերտան» չէր ակնկալում այդքան միավոր վաստակել մեկնարկում: Բացի այդ, իրենք բեռլինցիները հասկանում են, որ «Բավարիայի» հետ հավասարի պես պայքարել չի ստացվի: Ամբողջ հարցը նրանում է, թե որքան տրամադրված կլինի «Բավարիան», ինչպիսի կազմ դուրս կբերի, որքան խաղացողներ մոտիվացված կլինեն, արդյոք առաջադրանքը չեն համարի կատարված՝ խփելով մեկ գոլ: Մեծ մասամբ պետք է ելնել չեմպիոնի հնարավորություններից:

Կարծում եմ՝ սեփական հարկի տակ «Բավարիան» ագրեսիվ կգործի: Գործակիցների մեծ փոփոխություն կա «Բավարիայի» կողմը: Այստեղ ֆորայով խաղալ չի ստացվի: Բացի այդ, բոլորը սպասում են մեծ քանակությամբ խփված գնդակների: Ենթադրում եմ, որ այս խաղում կլինի 11-մետրանոց: «Բավարիայի» հարձակվողները գրեթե ամեն խաղում այդպիսի պահեր են ստեղծում՝ վաստակելով 11-մետրանոց: 4,0 գործակցով սա շատ լավ խաղադրույք է «Բավարիայի» տնային խաղում:

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա, 4-րդ տուր
22:00/21 սպտ
«Բավարիա» - «Հերտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ